Եթովպիայի Օգադեն նահանգում ձերբակալված շվեդ երկու լրագրողներին մեղադրում են ահաբեկչությանն օժանդակելու մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, շվեդ Յոհան Պերսոնը և Մարտին Շիբին «Օգադենի ազատագրման ազգային ճակատ» կազմակերպության գրոհայինների հետ այս տարվա հուլիսին Սոմալիի տարածքով հատել են Եթովպիայի սահմանը:
«Օգադենի ազատագրման ազգային ճակատ» կազմակերպության գրոհայինները, սկսած 1984 թվականից, պայքար են մղում Եթովպիայի այդ նահանգի անկախության համար: Իշխանությունները կազմակերպությունն ահաբեկչական են համարում, իսկ գրոհայինների գործունեության լուսաբանման համար հակաահաբեկչական օրենսդրության մեջ պատիժ է սահմանված:
Եթովպիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ շվեդները դատարանի առաջ կկանգնեն մյուս ամիս:











































