Friday, 01 03 2024
12:45
Լեհաստանը ռազմական արբանյակներ կուղարկի տիեզերք
12:30
Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր բացահայտելու մասին
12:15
ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը
Այսօր 2008թ. մարտի 1-ի ոճրագործության 16-ամյա տարելիցն է. ճեպազրույցները սկսվեցին 1 րոպե լռությամբ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը
Ռուսաստանը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում
11:45
Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել
11:30
Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր
11:20
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:00
Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան
Գարնան առաջին օրը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:30
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն
10:15
Նավթի գներ․ 29-02-24
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ «Խոր Վիրապ»–ի արգելավայրում
Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում
Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը Մարտի 1–ի մասին
Թշնամու զորքը պետք է վտարվի մեր երկրից
Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է
Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին
Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը. «Հրապարակ»
Ozon հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ. «Հրապարակ»

Արցախի մայր բուհում Արիության դաս է կազմակերպվել՝ նվիրված Մայիսյան եռատոնին

Այսօր` մայիսի 8-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Մայիսյան եռատոնին նվիրված Արիության դաս, որը վարում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է մայիսյան հաղթանակների խորհուրդն ու սերունդներին այդ հաղթանակների դասերով առաջնորդելու անհրաժեշտությունը:

«Մայիսի 9-ի հաղթանակների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, Արցախն ապրում է, և մենք ապրում ենք Արցախում»,-ընդգծել է ռեկտորը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հաղթահարման բանալին բոլորի և հատկապես երիտասարդ սերնդի ձեռքում է:

«Համազգային միասնություն ազգային գաղափարի շուրջ և պայքար՝ հանուն լինելիության, հանուն մեր հայրենիքում ապրելու և արարելու՝ նյութականը ստորադասելով հոգևորին, անձնականը՝ պետականին»,-նշել է նախարարը։ Պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանն անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող հայաթափման քաղաքականությանը:

«Բոլորիս կարողությունների առավելագույն ներդրման, մեր ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող ենք հաղթահարել դժվարությունները՝ ապրելով մեր հայրենիքում, բարձր պահելով և երբեք չթուլացնելով պայքարի ոգին: Անտարբերությունն ու կրավորական կեցվածքը նպաստում են պայքարի ոգին թուլացնելուն. սա է նաև Ավարայրից մինչև Շուշի հայ ժողովրդի ունեցած հաղթանակների խորհուրդը՝ ուղղված սերունդներին»,- եզրափակել է Ս. Առստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում