Friday, 01 03 2024
12:45
Լեհաստանը ռազմական արբանյակներ կուղարկի տիեզերք
12:30
Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր բացահայտելու մասին
12:15
ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը
Այսօր 2008թ. մարտի 1-ի ոճրագործության 16-ամյա տարելիցն է. ճեպազրույցները սկսվեցին 1 րոպե լռությամբ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը
Ռուսաստանը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում
11:45
Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել
11:30
Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր
11:20
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:00
Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան
Գարնան առաջին օրը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:30
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն
10:15
Նավթի գներ․ 29-02-24
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ «Խոր Վիրապ»–ի արգելավայրում
Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում
Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը Մարտի 1–ի մասին
Թշնամու զորքը պետք է վտարվի մեր երկրից
Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է
Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին
Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը. «Հրապարակ»
Ozon հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ. «Հրապարակ»

Դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ

Կայացել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի համակարգող խորհրդի նիստը: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) համակարգող խորհրդի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՆՄՀ խորհրդի այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում ՆՄՀ համակարգող խորհրդի անդամները քննարկել են Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում բուհերին ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ դրամաշնորհների տրամադրման աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ստացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման արդյունքները:

Նշենք, որ դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ:

2022 թվականի սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը:

Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ հայտերի ընդունումից հետո իրականացվել է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո ամբողջական հայտերը գնահատել են անկախ փորձագետները: Նրանց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, վերջիններս իրականացրել են պայմանագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման աշխատանքները: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մեկ թեմատիկ և երկու ֆունկցիոնալ փորձագետների կողմից:

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է 1 մլն 695 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի համար նախատեսվում է առավելագույնը 250 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ 500 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ ՆՄՀ շրջափուլի շրջանակում որպես թիրախային ցուցիչ սահմանվել է առնվազն հինգ դրամաշնորհային ծրագրի իրականացում, որից առնվազն մեկը՝ կոնսորցիումային ծրագիր: Վարկային ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը:

ՆՄՀ դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ դասավանդման և ուսումնառության միջավայրի, գործնական, հետազոտական կարողությունների հզորացմանը և այլն:

ՆՄՀ-ի նպատակներից է նաև զարգացնել բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունները, աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվեն թե´ կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, թե´ միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ընդլայնելով բուհերի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավման կարողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում