Wednesday, 28 02 2024
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում
Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է նաև Հայաստանում
Սերժ Սարգսյանը իր կենցաղային հարցերով անընդհատ նամակ կարող էր գրել, վերահաս արհավիրքի մասին՝ ոչ
Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ն հեղաշրջման փորձեր է արել ՀՀ-ում, հիմք, փաստ չունի. Զախարովա
18:20
ԵՄ-ն 2023 թվականին գրանցել է ապաստանի ստացման ռեկորդային թվով դիմումներ
18:10
Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից
18:10
Տեխասի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել սաստիկ անտառային հրդեհների պատճառով
Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
«ՀԵՑ»-ը տուգանվեց տասը միլիոն դրամով. ՀԾԿՀ
18:04
Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18:02
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Իսրայել-Համաս գործարքը դեռ բանակցության փուլում է
Քաղաքական մեռելահարցուկի մասին
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում
Հարկելու կառավարության մոտիվացիան սերն է. Փաշինյան
17:49
ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times
Կտրականապես չենք ընդունում Երևանի մեղադրանքները ՀԱՊԿ անգործության վերաբերյալ. Զախարովա
17:40
Ուկրաինայում հայտնել են, որ իրենց տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայում չեն խնդրել
Լավրովը կմեկնի Թուրքիա
Հայաստանի ԱԽ քարտուղարը առաջին անգամ չէ խեղաթյուրում փաստերը. Ներքին հանդում ռուս զինծառայողներ չկան
17:30
Գերմանական ֆրեգատը հետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում
Միրզոյանը հանդիպել է Բերբոքին
Ադրբեջանը Սերբիայից 48 ինքնագնաց հաուբից է գնել

Հայտնի է Փաշինյանի հետ Մոսկվա մեկնող պատվիրակության կազմը

Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահի հրավերով՝ վարչապետ Փաշինյանը մեկնում է Մոսկվա։ Նա կմասնակցի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ն որոշում է ստորագրել մայիսի 8-9-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն գործուղելու մասին․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի մայիսի 8-9-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Նարեկ Խաչատրյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2023 թվականի մայիսի 8-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ մայիսի 9-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄ

Ն. Փաշինյան – ՀՀ վարչապետ,
Վ. Հարությունյան – Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,
Ս. Վարոսյան – ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու,
Կ. Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ,
Ն. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող,
Ռ. Կավկասյան – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան,
Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր,
Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր,
Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում