Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Քոչարյանի խոսնակը հակադարձում է WikiLeaks-յան «տենդին»

Գրեթե երկու շաբաթ է, ինչ հայաստանյան քաղաքական առօրյայի թիվ մեկ քննարկման թեման WikiLeaks-ի գաղտնազերծման միջոցով հանրության սեփականությունը դարձած` հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ ամերիկացի դիվանագետների գրառումներն են:

Հայաստանի նախկին նախագահ` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման շրջանի վերաբերյալ տեղեկատվության պակաս այս օրերին չի զգացվել, և հենց այս շրջանը թերևս մեր հասարակությանը առավելապես հետաքրքրող թեմաներից մեկն է:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկի համաձայն՝ երկու տարի առաջ՝ 2009 թ. փետրվարին, իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ, ներկայում Աժ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպմանը բացահայտ խոսել է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասության մասին: Նիկոյանի խոսքով, Ս.Սարգսյանը Ռ.Քոչարյանին ասել է. «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաև Ձեզ հետ նախագահ բերեք»:

Մեկ այլ դիվանագիտական հաղորդագրություն բացահայտեց Սահմանադրական դատարանի 2008-ի մարտի 8-ին կայացրած վճռի որոշ մանրամասներ` նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված: Հաղորդագրությունում նշվել էր հետևյալը, որ մարտի 6-ին ԱՄՆ դեսպանատան հետ կապ է հաստատել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը` գաղտնի հանդիպում խնդրելով, և նույն օրը կայացած հանդիպման ընթացքում Պողոսյանը պնդել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ կանխորոշել է, թե ինչ վճիռ է կայացնելու մարտի 8-ին ՍԴ-ն:

WikiLeaks-ի` Հայաստանին վերաբերող մյուս բացահայտումն առնչվում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչի և ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի միջև 2009 թ.-ի մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը, և երբ Մ. Յովանովիչը Ռ. Քոչարյանին հարց է ուղղել Երևանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին, Ռ. Քոչարյանն ասել է, որ նրանք (օտարերկրյա դիվանագետները) օգտագործում են ընտրությունները Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Ռ. Քոչարյանը շեշտել է, որ իր նախագահության ժամանակ ամեն անգամ հենց այդպես է եղել, ապա ասել է, որ Հայաստանի նման փոքր երկրների խնդիրը նրանում է, որ դրանք միշտ արտաքին ճնշման են ենթարկվում՝ լինի դա Մոսկվայից, Բրյուսելից, թե Վաշինգտոնից. «Դուք մեր ներքին քաղաքական զարգացումները ձեր շահերին եք հարմարեցնում: Խրախուսելով ընդդիմադիրներին` դուք նրանց գործիք եք դարձնում Հայաստանին ճնշելու համար»:

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին «Առաջին լրատվականը» գրավոր հետևյալ հարցն էր ուղղել` «Պարոն Սողոմոնյան, նախ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք վերաբերվում WikiLeaks-ի վերջին գաղտնազերծումներին, մասնավորապես` հայաստանյան ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող փաստաթղթերի տեղեկություններին»: Վիկտոր Սողոմոնյանինց ստացել ենք այսպիսի գրավոր պատասխան.
«Անկեղծ ասած, մտադրություն չունեի խոսել WikiLeaks-ի հրապարակած նյութերի մասին, առավել ևս` վերլուծել դրանք: Սակայն Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար կփորձեմ մի քանի ընդհանրություններ անել:

WikiLeaks-ի հրապարակումներն, անկասկած, հետաքրքիր են, բայց դրանց նշանակությունը, կարծում եմ, փոքր-ինչ չափազանցված է, և միանգամից մի քանի պատճառով:

Նախ, առաջինը. ամերիկյան դիվանագետների զեկույցները (եթե դրանք իրական զեկույցներ են և հաստատվում են որպես այդպիսին ամերիկյան կողմից) վերջին ատյանի ճշմարտություններ չեն, դա ակնհայտ է: Սա ասում եմ վստահությամբ, քանի որ ընթերցելով մի քանի հրապարակում այն հանդիպումների մասին, որոնց անձամբ ներկա եմ եղել, նկատել եմ մի շարք անճշտություններ ու թյուրըմբռնումներ: Թե ինչու է այդպես` դժվարանում եմ ասել, կարելի է միայն ենթադրել:

Երկրորդը. ակնհայտ է, որ այդ զեկույցները կազմող դիվանագետները օգտվել են սահմանափակ աղբյուրներից և հաճախ ներդրել են զեկույցներում իրենց անձնական ու սուբյեկտիվ (երբեմն` կանխակալ) կարծիքները, ինչն աներկբա ազդել է զեկույցի ճշմարտացիության վրա: Թեև սա բնական երևույթ է, բայց այնուամենայնիվ, այս հանգամանքը որոշ չափով փոխում է հրապարակված նյութերի արժեքը:

Երրորդը. հաճախ, հրապարակված զեկույցների հիմքում դրված են այնպիսի մարդկանց կարծիքներ, որոնք աննշան առնչություն են ունեցել (կամ չեն ունեցել ընդհանրապես) այս կամ այն խնդրո առարկային, տեղյակ չեն եղել տարբեր իրադարձությունների մանրամասներին և մասնակից չեն եղել քաղաքական որոշումների կայացման գործընթացին: Չեմ բացառում, որ նրանք ընդամենը կարծիք են հայտնել ամերիկյան դիվանագետների հետ զրույցներում, ինչը, սակայն, ընկալվել է որպես անհերքելի փաստ և այդպես էլ ներկայացվել է թե՛ զեկույցներում, թե՛ բնականաբար մեր մամուլում: Չեմ բացառում նաև (իսկ որոշ դեպքերում` վստահ եմ), որ այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով պարզապես ստել են:

Վերջապես, չորրորդը. Ես միայն շատ մեծ վերապահումով «գաղտնազերծում» կանվանեի այդ հրապարակումները: Եվ ոչ միայն այն երեք պատճառներով, որ նշեցի քիչ առաջ: WikiLeaks-ի հրապարակած զեկույցների հայաստանցի «գործող անձինք» շատ դեպքերում ճանաչելի և իրենց բնորոշ պահվածք են դրսևորում: Մի՞թե չգիտեինք, որ, օրինակ, որոշ քաղաքական ուժերի և իրենց անկախ հռչակած հասարակական կազմակերպություննե¬րի ներկայացուցիչներ պատեհ-անպատեհ վազվզում են դեսպանատներով, բողոքում սեփական երկրից, «սևացնում» այն և խնդրում տարատեսակ ճնշումներ գործադրել սեփական պետության վրա: Կամ մի՞թե հայտնի չէին այս կամ այն պետական գործչի մոտեցումները արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին: Կարծում եմ՝ դրանք հանրահայտ են:

Այսպես թե այնպես, երկու բան միանշանակ է: Նախ, WikiLeaks-յան «տենդը» դեռ երկար է շարունակվելու՝ հատկապես հաշվի առնելով, որ առջևում երկարատև նախընտրական շրջան է: Այդ հրապարակումները պարզապես մանանա են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են «պղտորել ջուրը», իսկ դրանք մեզանում, ցավոք, քիչ չեն: Վստահ եմ, որ տարբեր քաղաքական ուժեր և իրենց հարող (պատկանող) լրատվամիջոցներ շարունակելու են, արհեստականորեն զատելով, աղճատելով և թարգմանությունը հարմարեցնելով, ժամանակ առ ժամանակ տպագրել հրապարակված զեկույցները` հետապնդելով հստակ քաղաքական նպատակներ, այն է` վարկաբեկել հակառակորդներին և ներկայանալ հանրությանը լավագույն իմիջով: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ ակնատես ենք լինելու այդ հարմարեցված նյութերի հիման վրա «եփված» վերլուծական հոդվածների բազմազանությանը, որոնց մեծ մասն աչքի է ընկնելու իր սնանկությամբ:

Բացի այդ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ մի կարևոր դաս են քաղել այս պատմությունից: Պետք է մտածել, թե ինչ ես խոսում, առավել ևս՝ երբ խոսում ես սեփական երկրի մասին օտարի ներկայությամբ, և պետք է խոսել այնպես, ինչպես մտածում ես: Կարճ ասած` հավատարիմ մնալ սկզբունքներիդ և շիտակ խոսել: Այդ դեպքում, վստահ եմ, որ որևէ բացահայտում, այդ թվում` WikiLeaks-յան, չի կարող քեզ անհարմար վիճակի մեջ դնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում