Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Կուզեի Աստանան գոնե վերակենդանացներ ԵԱՀԿ-ի նշանակությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռաարը
– Պարոն Ռաար, WikiLeaks կայքում հայտնվեցին ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը վերաբերող սկանդալային հրապարակումներ: Գաղտնի փաստաթղթերում ԱՄՆ արտաքին գերատեսչությունը Հայաստանին մեղադրում է Իրանին անօրինական զենք վաճառելու մեջ: Նախ` ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և ի՞նչ եք կարծում` դա կարող էր առանց Ռուսաստանի իշխանությունների իմացության կատարվել:
– Հայտնի չէ, թե WikiLeaks-ը ինչպես է ստացել այդ տեղեկությունները: Այդ տեղեկությունները վերլուծվում են, առայժմ վաղ է խոսել հետևանքների մասին: Այն ամենը, ինչ գրվել է բոլորի մասին, նրանք բոլորն էլ կդիմանան այդ քննադատությանը, քանի որ բոլոր պետությունները զբաղվում են նման տեղեկություններ հավաքելով, նրանք մշտապես գրում են ոչ դուրեկան թեմաների, քաղաքական գործիչների մասին, որոնց հետ ունեն նորմալ հարաբերություններ: Այնպես որ, այդ տեղեկությունների հրապարակումը չարժե գերագնահատել: Ինչ վերաբերում է ռազմավարական բնույթի թեմաներին, որոնք գաղտնի են, բայց հայտնվել են WikiLeaks-ի էջերում, դա իսկապես խնդիրներ կառաջացնի Միացյալ Նահանգների համար. նրանք, իհարկե, չեն արդարանա, բայց նրանց հետ այժմ ավելի խիստ կսկսեն խոսել: Բոլորի համար պարզ է դառնում, որ այնպիսի գերտերություն, ինչպիսին է Միացյալ Նահագները` չի կարողացել պահել այդպիսի տեղեկությունների գաղտնիությունը, և գուցե վաղը էլ ավելի կարևոր գաղտնի տեղեկություններ ինչ-որ տարբերակներով հրապարակվեն: Կարծում եմ, ինչ տեղի ունեցավ` գովելի երևույթ չէ, քանի որ ԱՄՆ-ի նման գերտերությունը ցույց տվեց, որ չի կարողանում գաղտնիք պահել, այդ իսկ պատճառով այժմ տարբեր վերլուծություններ կլինեն դրա առնչությամբ: Սակայն, իմ նախնական գնահատականով, որևէ հեղափոխական, սենսացիոն հայտարարություն չի արվել, որ կարող էր բացարձակապես փոխել տեսակետը ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ կամ այլ պետությունների նկատմամբ: Այն ամենը, ինչ այդտեղ գրված է և հրապարակվել է, դրանց մասին փաստացի այս կամ այն ձևով հրապարակվել էին մամուլում: Ինչ վերաբերում է Իրանին անօրինական զենք վաճառելու` Հայաստանին ուղղված մեղադրանքին, դա բազմաթիվ կետերից մեկն էր, որոնք ներկայացվել էին այդ հրապարակման մեջ: Բայց, ինչպես հասկանում եմ, դա ընդամենը ենթադրություն է, որից ամերիկյան քաղաքականությունը փոփոխություն չի իրականացնի տարածաշրջանում: Սա մի երևույթ է, որին մեծ ուշադրությամբ կհետևի մամուլը: Այստեղ ռուսական գործոն ես չեմ տեսնում:
– Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի օրերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ երկու կողմերի միջև բարդ շրջանը հաղթահարված է, դրա ապացույցն է որոշումն այն մասին, որ ՌԴ-ն համաձայնեց Եվրոպայում ՀՀՊ համակարգի համատեղ ստեղծմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ նշեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների նման` ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններին ևս վերբեռնում է անհրաժեշտ: Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ամերիկյան հարաբերությունները լիսաբոնյան գագաթնաժողովի ֆոնին:
– Այդ տեսանկյունից լիսաբոնյան գագաթնաժողովը կարելի է պատմական համարել: Կարծում եմ` իսկապես ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի այսպիսի մերձեցում շատերը չէին ակնկալում, քանի որ այդ գագաթնաժողովի նախաշեմին տարբեր աղբյուրներ նշում էին, թե ՆԱՏՕ-ն ավելի քննադատական մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ և կվերադառնա Ռուսաստանին զսպելու քաղաքականությանը, բայց դա տեղի չունեցավ: Ամերիկյան վարչակազմը ստիպեց եվրոպացի քննադատողներին հետևել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերբեռնման նոր կուրսին: Սա տրամաբանական է` ամերիկացիներին Ռուսաստանը պետք է որպես դաշնակից` Իրանի դեմ, իսլամական ահաբեկչության դեմ: ԱՄՆ-ը վերակառուցել է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, Եվրոպան նրան չի հետաքրքրում, նա կենտրոնացել է Ասիայի ուղղությամբ, առաջիկա տասը տարիներին այստեղ նրա համար առաջնահերթություններ են: Ուստի, եթե Եվրոպան առայժմ թույլ խաղացող է Անվտանգության խարտիայի հարցում, ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին ձեռք բերել որպես գործընկեր այդ հարցում, իսկ սա կարող է դիտարկվել որպես ռազմավարական ձեռքբերում: ՀՀՊ համակարգի առնչությամբ հարցերը իսկապես փոխվել են` այժմ, եթե ՀՀՊ համակարգը ստեղծվի, ՌԴ-ն նույնպես Եվրոպայի հովանավորը կդառնա, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է պաշտպանեն Եվրոպան իրենց ՀՀՊ տեխնոլոգիաներով: Իսկ ինչպես մեզ հայտնի է, սա Եվրոպային այնքան էլ չի ուրախացնում: Ուստի այս առումով դա հեղափոխական փոփոխություն էր:
– G20-ի հավաքին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կհաջորդի ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում: Նախորդ գագաթնաժողովի անցկացումից 10 տարի անց ԵԱՀԿ-ն գագաթնաժողով է գումարում, ի՞նչ կարելի է անկնկալել Աստանայի գագաթնաժողովից:
– Անձամբ կուզենայի, որպեսզի Աստանայի գագաթնաժողովը գոնե մեկ կարևոր հարց լուծեր. վերակենդանացներ ԵԱՀԿ-ի նշանակությունը` որպես համաեվրասիական կարևոր կազմակերպություն, ամբողջ եվրոպական տարածքում կայունության, բարգավաճման, խաղաղության հաստատման հարցում` Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս: Սա բոլորի համար կարծես կարևոր է: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովը ավելի մանրակրկիտ նախապատրաստվեց, որին ավելի ուշադրությամբ էին հետևում, որին մասնակցում էին դաշինքի բոլոր առաջնորդները: Իսկ ԵԱՀԿ գագաթնաժողովին արևմտյան առաջնորդների մեծ մասը չի մասնակցելու, այստեղ չկան պլանավորված բանավեճեր. դա նշանակում է, որ համենայնդեպս Արևմուտքում ոչ ոք հետաքրքրված չէ, որպեսզի ԵԱՀԿ-ն ՆԱՏՕ-ի կամ Եվրոպական պաշտպանական և արտաքին քաղաքականության մրցակիցը դառնա, որովհետև ԵԱՀԿ-ն անկառավարելի է հին արևմուտքում և ՆԱՏՕ-ի դաշնակիցները ձայների մեծամասնություն չունեն, չկան ինստիտուտներ` որոշումներ կայացնելու նպատակով: Այսինքն` ԵԱՀԿ-ն պետք է ընդամենը որպես ալիբի, որպեսզի ցույց տան երկրներին` Ղազախստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին, որոնք ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ չեն, որ երկրորդական հարթակում են, այլ ոչ թե գլխավոր: Դա կդառնա մի ֆորում, որտեղ ամեն երկիր ինչ խնդիր ունի, որը չի հնչեցվել ՆԱՏՕ-ում կամ ԵՄ-ում` այժմ հնարավորություն կստանա սեփական պահանջներն ու ամբիցիաները ներկայացնելու, այդ իսկ պատճառով առաջ կքաշվի` Մերձդնեստրի հարցը, Սաակաշվիլին առաջ կքաշի` Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրը, բնականաբար` նաև կբարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը, Ղրղզստանի հարցը և այլն. այս բոլոր հարցերի շուրջ հնարավոր կլինի ընդամենը կարճատև քննարկումներ անցկացնել:
– Այսինքն` որևէ էական բան չակնկալե՞նք Աստանայում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ:
– Այդ հարցի առնչությամբ կամրագրվեն այն շրջանակները, որով գործընթացն այժմ ընթանում է, կլինեն հայտարարություններ, որ ԵԱՀԿ-ն հետևում է այդ գործընթացին, որ ԵԱՀԿ-ն աջակցում է, որ ԵԱՀԿ-ն կանի հնարավորը, որպեսզի շարունակվի խաղաղ կարգավորման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում