Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռազմական տրիբունալի ստեղծումը հոգեբանական գրոհ կլինի բանակի վրա. պետք չէ բանակն ու զինվորականությունը լրացուցիչ թիրախավորել

Օրակարգում կա ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, ինչպես որ երկրում գործում են քաղաքացիական, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարաններ։ Այս մասին Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ երկրում ստեղծվի ռազմական տրիբունալ, որի առջև կկանգնեն Փաշինյանը և բարձրաստիճան զինվորականներ։ «Դուք նկատի ունեք՝ համաձա՞յն եք, որ ինձ պետք է դատել և գնդակահարե՞լ։ Ես 2020 թվականին ասել եմ՝ ժողովո՛ւրդ, եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։ Որ պահին որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ հնազանդ կանգնած եմ։ Ուզում եք գնադակարել, գնդակահարեք, համաձայն եմ»,- նշել է Փաշինյանը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով՝ Հայաստանում մարդասպանությունն արգելված է. «Դա արգելված է և՛ դահիճին և՛ քրեական հանցագործին։ Այսինքն՝ մենք միացել ենք մարդասպանությունն արգելող կոնվենցիային։ Միջազգային բազմաթիվ կառույցներին միացած Հայաստանը չի կարող վերադառնալ մարդասպանությանը։ Երկրորդը՝ կարիք չկա հատուկ բյուրոկրատական համակարգ ստեղծել, ուռճացնել մեր դատաիրավական համակարգը։ Ճիշտ այնպես, ինչպես դատախազությունում կարող է դատախազի տեղակալներից մեկը լինել զինվորական գործերով դատախազ, այնպես դատավորների մի խումբ, որը մասնագիտացել է զինվորական գործերով՝ կարող են դա անել, առանց մեծացնելու, լրացուցիչ բեռ ստեղծելու բյուջեի ու կառավարման համակարգի վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ արդեն իսկ վնաս է այն կանխավարկածը, որ զինվորական հանցագործությունները շատանալու են.«Դա արդեն սխալ մոտեցում է։ Զինվորական տրիբունալի կարիք չկա։ Կան դատարաններ, այդ դատարաններից մեկը կարող է մասնագիտանալ նաև զինվորականների գործով։ Պետք չէ մեր բանակն ու զինվորականությանը լրացուցիչ թիրախավորել։ Դա հոգեբանական գրոհ է բանակի վրա։ Առաջարկողները դիվերսիոն ծրագիր են առաջարկում»,-նկատեց Արշակյանը։

Խոսելով այն մասին, որ հենց վարչապետ Փաշինյանն է հայտարարել, որ այդ հարցը քննարկվում է, Արշակյանն ասաց. «Պարոն Փաշինյանը քանի որ հատուկ կարծիք ունի զինվորական ծառայության մասին, ինքը դա համարում է վտանգավոր բան։ Եթե իր նշանակած Պաշտպանության նախարարն ու իրենից առաջ նշանակված Պաշտպանության նախարարները բոլորը քրեական մեղադրանքների տակ են, նույնիսկ ազատազրկվածներ կան… ես ուզում եմ ասել, որ պարոն Փաշինյանը սխալվում է։ Կարելի է և առանց հանցագործների, առանց «բլատնոյ» ռեժիմի ունենալ Պաշտպանության նախարարություն»։

Փոխարենը Ազատ Արշակյանն առաջարկում է քննարկել մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու հարցը.«Դա պետք է բոլորիս ուշադրության կենտրոնում լինի։ Երբ իմ տղան քննություններ էր տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ընդունվելու համար, այն ժամանակվա ռեկտորը՝ այսինքն պետը, բժշկական հանձնաժողովին պարտադրում էր, որ դաջվածքներով աբիտուրենտներին չգրանցեն։

Դաջվածք ունեցողներին արգելված էր ընդունել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Դա պետք է շարունակվի, բանակը պետք է քրեականությունից հեռու պահել, փոխարենը պետք է բանակի կյանքին ներգրավել մշակույթի, հասարակական կազմակերպությունների գործիչներին։ Բանակը «զոն» դարձնելու կարիք չկա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում