Monday, 15 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Հայաստանի կենսունակության հիմնարար բացը՝ փախուստ «ներսից»

Որքան էլ հասարակական-քաղաքական օրգանիզմի ուշադրությունը կենտրոնացած ու կլանված է արտաքին տիրույթում տեղի ունեցող խիստ դինամիկ իրողություններով, և որքան էլ հասկանալի է այդ կլանվածությունն ու կենտրոնացվածությունը, այդուհանդերձ կա մի կարևոր հանգամանք, որի մեկընդմիշտ արձանագրումը ունի ոչ միայն հոգեբանական և մտածողական, այլ նաև մեթոդաբանական կարևորագույն նշանակություն:

Հայաստանի կենսունակության, արդյունավետության, ճկունության, դիմադրունակության բանաձևը պետք է լինի «ներսից՝ դուրս» տրամաբանությամբ: Եթե այստեղ առկա է հակառակ փոխհարաբերություն կամ հարաբերակցություն, եթե հանրային էներգիան, ուշադրությունը, միտքը ավելի շատ կենտրոնացած է արտաքին իրողությունների վրա, քան՝ ներքին, այստեղ առաջանում է ցանկացած պետության համար բալանսի էական խախտում: Այլ կերպ ասած, եթե «ներսը» սկսում է պարտվել «դրսին», ապա վաղ թե ուշ պարտվելու է նաև «դուրսը», եթե նույնիսկ այդ պահին չկա այդպիսի իրավիճակ: Դա հատկապես էական նշանակություն ունի երկրների համար, որոնք ներսում հարուստ չեն հանքահումքային այնպիսի պաշարով, որը ինքնին արդեն իր գոյությամբ հանդերձ ենթակա է արտաքին արդյունավետ կապիտալիզացիայի: Հայաստանը այդ երկրների շարքում է: Ընդ որում, երբ խոսվում է «ներսի» հիմնարար նշանակության, ելակետային նշանակության մասին, սա ամենևին չի նշանակում կտրվածություն կամ խզում «դրսից»՝ բառի բուն և պատկերավոր իմաստով «դրսից»:

Ներքին հանգամանքը չի կարող ունենալ կղզիացված ընկալում և այն անհրաժեշտաբար պարունակում է, ու պետք է պարունակի արտաքին հաղորդակցության շոշափելի տարրեր: Պարզապես, այստեղ տարբեր են դառնում օրակարգերն ու հայեցակարգերը, որովհետև դրանք պահանջում են այնպիսի բովանդակություն, որը ուղղված լինելով Հայաստանի ներքին կյանքում արդիականության և արդյունավետության ինստիտուցիոնալ հանգույցների ձևավորմանը՝ լինի այն հասարակական, պետական, և բիզնես-մասնավոր սեկտորում, փոխշահավետ հարաբերակցության մեջ գտնվեն արտաքին սուբյեկտային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ:

Ցավոք, այս խնդիրները հայաստանյան հասարակական-քաղաքական աշխույժ կյանքում չեն զբաղեցնում անհրաժեշտ ծավալ և չեն պարունակում անհրաժեշտ խորություն: Սա մեր հանրային-պետական օրգանիզմի կարևոր բացերից մեկն է, որի պատճառը միատարր չէ: Ընդ որում, դա մի բաց է, որ ուղեկցում է Հայաստանի նորանկախ հանրապետությունը հետխորհրդային պատմության ավելի քան երեք տասնամյակի գրեթե ամբողջ ընթացքում, և հատկապես իհարկե դրա երկրորդ կեսին: Սա խոշոր հաշվով նաև քաղաքականության դեգրադացման հետևանք է, իսկ արտաքին տիրույթը դարձել է առկա իրողությունների հետ առերեսումից փախուստի հնարավորություն գրեթե բոլոր սուբյեկտների համար, որոնք այս կամ այն կերպով ներգրավված են Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ փախուստը իհարկե տեղի է ունենում հնչեղ, հաճախ ընդհուպ պաթետիկ մեթոդաբանությամբ, սակայն գործնականության խիստ մշուշոտ և հարաբերական հեռանկարով, ինչի առանցքային պատճառ է հենց այն, որ այդ գործնականությունը կարող է կառուցվել միայն «ներսից՝ դուրս» մեթոդաբանության գործածության պարագայում: Սա կարող է լինել Հայաստանի քաղաքականության վերափոխման բանաձևը, որը թույլ կտա այդ խնդիրը հետապնդող սուբյեկտներին գործնականում սաղմնավորել արդիական Հայաստանի քաղաքական օրգանիզմը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում