
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազում համայնքում ՀՀ կառավարությունը կկառուցի Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Այս մասյն նախօրեին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով:Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում: Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում»,- ասել էր Փաշինյանը: Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը վերջերս Զագրեբում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, եզրափակիչ գոտեմարտում անհավանական հնարք կատաելով ոսկե մեդալ էր նվաճել։ Մեր մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 2022 թվականին։ Անցյալ տարվա հունիսի 21-ին Երևանին ավագանին ընդունել էր Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու որոշման նախագիծը, որով Լենինգրադյան փողոցի համար 23/13 շենքի 92․3 ք. մ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել էր հունահռոմեական Մալխաս Ամոյանին։ Կարճ ասած տաղանդավոր մարզիկը բարձր պահելով մեր երկրի պատիվը պատության կողմից արժանանում է պատշաճ վերաբերմունքի։
Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը կարիերան շարունակելու է Կանադայում և միջազգային մրցումներում ներկայացնելու է այդ երկիրը։ Այս տարվա մարտի վերջին Իսրայելյանը հանդես էր եկել հայտարարությամբ որում ասված էր․ «Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Հայաստանը 13 տարի բռնցքամարտում աշխարհի չեմպիոն չէր ունեցել, իսկ ես դարձա աշխարհի չեմպիոն: Մինչև այսօր ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար:Միշտ ցանկացել եմ հայ ազգիս դրոշը բարցրացնեմ, օրհներգը հնչեցնեմ: Ուղղակի ես նույնպես մարդ եմ, պետք չէ այդպես վարվել չեմպիոնի հետ:Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ արտերկիր, այնտեղ կմենամարտեմ: Հիշեք իմ անունը և ազգանունը»,- գրել էր Իսրայելյանը։ Վերջինիս հայտարարությանը հաջորդել էր ԿԳՄՍ-ի պատասխանը։ «2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով», ասել էր ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Վստահաբար կարող ենք ասել, որ երիտասարդների հարթակում ունեցած նվաճումների համար Իսրայելյանը ևս պատշաճ պարգևատրվել էր կերպով, բայց․․․։ Պատեհ չհամարելով մեկնաբանել հայ բռնցքամարտիկի հայտարարություն այնուամենայնիվ ցանկանում ենք համեմատական անցկացնել Իսրայելյանի և Ամոյանի որոշումների միջև։
Նշենք, որ 2021 թվական վերջին Ամոյանը մեծ գումարների դիմաց Բուլղարիայի հավաքականում հանդես գալու առաջարկ էր ստացել։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հավաստմամբ սակայն բանակցությունների արդյունքում Ամոյանը հրաժարվել էր Հայաստանից հեռանալու մտքից։ Սա թերևս ուժեղ մարզիկներին մեր երկրում պահելու լավագույն օրինակներից է։ Այստեղ հարգանքի է արժանի նաև Ամոյանի որոշումը։ Հայրենիքի պատիվը ավելի վեր դասելով՝ Ամոյանը մեր դրոշի ներքո նվաճեց աշխարհի և չեմպիոնի կոչումը։ Ամոյանը նպատական օլիմպիական խաղերի ոսկե մեդալն նվաճելն է, որը միանգամայն իրատեսական է։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մեր ըմբիշն իր որոշմամբ և քայլերով ապացուցեց, որ ներկայացնելով Հայաստանը հնարավոր է նվաճել բարձունքներ և արժանի գնահատականի արժանանալ պետության և հասարակության կողմից։ Ինչ վերաբերվում է Իսրայելյանի որոշմանը, ապա մնում է թերևս հայ բռնցքամարտիկին հաջողություն մաղթել անձնական կարիերայում։ Չմոռանանք, որ Հայաստանը ներկայացնելուց հրաժարվել էր նաև շախմատիստ Լևոն Արոնյանը։ Վերջինս ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո և մինչև օրս որևէ լուրջ հաջողության չի հասել։