Ոչ ոք իրավունք չունի խառնվել, ներխուժել մարդկանց անձնական կյանքի մեջ: Այլ հարց է, թե ինչքանով զգույշ կլինեն, զգույշ չեն լինի: Պետք չէ կենտրոնանալ այդ թեմայի վրա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում, մեկնաբանելով դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան շուրջ չդադարող խոսակցությունները, ասաց հաղորդավար Եգոր Գլումովը:
«Անձնական կյանքի իրավունք ունեն ոչ միայն հայտնի կամ հանրահայտ մարդիկ, այլև վարորդները»,- նշեց նա` ընդգծելով, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր անընդհատ քննարկում են դերասանուհու անձնական կյանքը:
«Այդ թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ մարդկանց պետք է այդպիսի ապուշություն, որ քննարկեն: Ինչի՞ են մարդիկ վատ բաներ մտածում այդ աղջկա մասին, ի՞նչ խնդիր կա այդտեղ»,- նշեց նա` ընդգծելով, որ գերադասում է իր ժամանակը տրամադրել ընկերներին, ընտանիքին ու երեխաներին:











































