Յուրաքանչյուր փաստաթուղթ, որը կֆիքսի կոտրված ուժային բալանսը, միանշանակ ձեռնտու չէ Հայաստանին ապագայի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Աբրահամյանը:
Աբրահամյանը կարծում է, որ յուրաքանչյուր կարգավիճակ Ադրբեջանի կազմում հավասար է Արցախի բնակչության այնտեղ չլինելուն. «Ադրբեջանի հեգեմոնիկ դիրքավորմանը զսպելու կամ տարածաշրջանում հակադրվող երկիր այս պահին չկա: Հայաստանի քեյսը փոքր և աննշան է այսօր: Հայաստանի քեյսը պետք է դիտարկել ոչ թե որպես զուտ հայկական, այլ Ադրբեջանին ռազմավարական առումով զսպելու դիտանկյունից: Հայաստանը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական պրոյեկտ, զսպել Ադրբեջանի սուտ հեգեմոնիկ նկրտումը»: