Սիրիան փորձում է Ռուսաստանին և Չինաստանին վաճառել այն նավթը, որի հանդեպ ԱՄՆ-ը և Եվրամիությունը էմբարգո են կիրառել: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Ալ-Ջելեյլաթիին:
Նախարարի խոսքերով` հնարավոր է նաև նավթի պաշարները կուտակելու որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Եվրամիության երկրները հայտարարել էին Սիրիայի հանդեպ էմբարգո կիրառելու մասին և նշել, որ դադարեցվելու են այդ երկրից նավթ արտահանելու հետ կապված ֆինանսական և ապահովագրական բոլոր գործարքները: Մինչ այդ սիրիական նավթն արտահանվում էր Գերմանիա և Իտալիա:










































