Պետք է միշտ սատար կանգնել հայրենիքին․ միայն Հայաստան այցելելն ու մի քանի հազար դոլար ծախսելը օգնություն չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լոս Անջելեսում «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, գործարար Արտակ Դալդումյանը:
Դալդումյանը կարծում է ,որ երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանին ինչ որ մեկը դարձնի երրորդ կատեգորիայի երկիր․ «Մենք ֆանտաստիկ մտքի թռիչք ունենք, Հայաստանը ցայտումով առաջ է ընթանում: Միշտ պետք է փորձել հոսանքին հակառակ լինել․ մենք պետք է մտածենք պրոգրեսիվ: Չպետք է անենք մի բան, որը բոլորն են անում, այդպես եմ փորձում օգնել հայրենիքին: Հայաստանը պետք է ունենա իր ռազմարդյունաբերությունը, պետք է կիրառել ԱՄՆ փորձը: ՀՀ կառավարությունը ԱՄՆ հայ համայնքի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնի, հյուպատոս չունենք: Եթե ԱՄՆ հայ համայնքը բռունցք դառնա, կարող է մեծ ֆինանսական փոփոխություններ կատարել ՀՀ-ում»: Ըստ Դալդումյանի՝ արտաքին ուժերը շեղել են Հայաստանին, բայց որոշակիորեն հասկանում եմ՝ ինչ է պետք մեզ․ «Սփյուռքում մի մասսա կա, որ կարծում է հայրենիքը վերացել է, չկա․ պետք է ոգեշնչել նրանց: Սփյուռքը չի գալու երբեք փրկի Հայաստանին․ եթե մարդը չի ոզում լողանա ու ծովից դուրս գա, ով էլ իրեն քաշի՝ չի հանի»: