Եթե Ալիևը Բայրամովին ուղարկել է Վաշինգտոն, ուզի չուզի կառուցողական դիրքորոշում պետք է դրսևորի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանը կարծում է, որ ՀՀ դիվանագիտական ճկունությունից է կախված, որ Վաշինգտոնում առավելագույնին հասնենք․ «Վաշինգտոնում Ալիևը հայտնվել է փակուղային իրավիճակում: Հայաստանը այն վիճակում չէ, որ բարձրացնի Արցախի անկախության հարցը և ոչ էլ իրատեսական է: Հայաստանը բավականին կոնստրուկտիվ դիրքերից է հանդես գալիս»:
Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման շուրջ աղմուկին, Խուրշուդյանը նկատեց․ ««Նեմեսիս» արձանը կարող էր լինել Հայաստանում, բայց ոչ Թուրքիայի ընտրություններից առաջ: «Նեմեսիս» արձանի տեղադրումով Հայաստանը օգնեց Էրդողանին: Եթե «Նեմեսիս» արձանը տեղադրվեր ընտրություններից հետո, Թուրքիան չէր արձագանքի»: