Friday, 21 06 2024
Արցախի նախագահին սպասարկող մեքենան առգրավվեց քրեական վարույթի շրջանակում
Քաջարանի քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել է գլխավոր դատախազություն
Կալոշ և դրոշ. Խորհրդարանում լսումներ էին հանրաքվեի հարցով
Այսօր լայնածավալ պատերազմը կանգնեցնում է ԱՄՆ-ն. Պուտինին դա խիստ անհրաժեշտ է
Բլինքենը հասկացրել է Ալիևին՝ գնդակը քո դաշտում է. եթե դրական քայլ չեղավ, խնդիր ես ունենալու
Կեղտոտ խաղեր են խաղաղության պայմանագրի շուրջ
ՀԱՊԿ-ը բոյկոտող Հայաստանը անտեսում է նաև ԱՊՀ նիստը
Դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը
Պաղեստինի ճանաչման և Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղություն կնքելու կապը
Ես մտավախություն ունեմ, որ հանրաքվեի գաղափարը ՔՊ-ի կողմից սառեցվելու է..ժամանակ չունենք
Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո
Այլևս հետաքրքիր չեն «լավրովանմանները». նրանց պատասխանը ԱԺ ամբիոնին դրված դրոշն ու կալոշն է
20:40
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2023 թվականը հիմնական ցուցանիշների աճով և ձեռքբերումներով
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20:10
Armenian Auto Show. Ամերիաբանկը մասնակցում է միջազգային ավտոցուցահանդեսին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական նորագույն MR-SAM ՀՕՊ համակարգով
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած
Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը
ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ԵՄ հետ գործընկերության խորացման և տարածաշրջանային հարցեր
ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը
ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով
ՀՀ կառավարությունը եվրաինտեգրմանը գնում է հաջորդական քայլերով. սկզբից կարծիք՝ հետո հանրաքվե
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից
Մեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ
Թուրքիան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Երևանի որոշումը
Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել
Պուտինի կանխատեսումն ու Ալիեւի որոշումը. ի՞նչ է սպասվում 2025-ի առաջին կեսին
17:50
Հունաստանում բարձրացրել են վտանգի մակարդակը անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով

Ճապոնիան վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ապահովելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մայիսի 3-ին ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության, այդ թվում Ճապոնիայի հասցեական գործողությունները ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճռի կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Յումի Յոշիկավան իր հերթին նշել է, որ իր այցի նպատակն է ակտիվացնել հայ-ճապոնական երկխոսությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Յումի Յոշիկավան իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ վերահաստատելով պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի դրույթների:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են հայ-ճապոնական մշակութային և կրթական փոխանակումները, համագործակցությունը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում