Wednesday, 12 06 2024
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին
Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան
Ձեր պերմանենտ ձախողումների պատճառն այն է, որ դուք շարունակում եք խաբել ժողովրդին
Վրաստանը կարող է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները ՌԴ հետ
ԱՄՆ ավելի է բացում խաղաքարտերը Հայաստանում
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
17:45
ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մասին
Որտե՞ղ է ավարտվելու զիջումների ընթացքը. հարցի պատասխանն այժմ ունեմ՝ ՀՀ 29.743 քառ. կմ-ն է. վարչապետ
Երազում եմ, որ Հայաստանում մանկատներ չլինեն, բայց պետք է իմանալ՝ ինչպես․ Փաշինյան
Դո՛ւրս կգանք, դրանով վախեցնում ե՞ք, մենք կորոշենք՝ երբ․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ձևավորել էին փուչիկ դաշինք, որի անդամները Ադրբեջանի հետ պայմանավորվել էին մեր դեմ պատերազմ
Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է, 4 օր ասել եմ, էլի կարող եմ ասել, հետո՝մի ամիս. Գալստանյան
Ձեր պարբերական այցերի շնորհիվ աղետի գոտու մարդիկ գիտեն՝ իրենք իրենց խնդիրների հետ միայնակ չեն

Ինձ այնքան ասել են՝ դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն՝ դավաճան. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ ինքը չի կասկածում, որ հայն ու Հայաստանը հավերժ են լինելու։ Պարզապես պետք է, որ պետության ղեկավարները երբեք չսկասկածեն, որ այդ պետությունը կլինի, թե չի լինի, այդ պարագայում պետությունն ավելի կամրանա։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն, ինչ ասաց պատգամավորը կենաց է, որը նա կիսում է։

«Ես այդ կենացը հոտնկայս բարձրացնում եմ, բայց ինչ եմ ասում ես, ասում եմ՝ եկեք այդ կենացը դնենք աղյուսակի մեջ, դնենք բանաձևի մեջ, որպեսզի դա ոչ միայն կենաց լինի այլ լինի իրականություն, որովհետև եթե մենք հայրենասիրության այս մոդելի մեջ մնանք, ոչինչ չի լինելու, լինելու է այնպես, ոնց եղել է միշտ։ Մենք կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել։ Հետո, երբ աշխարհաքաղաքական կուլտուրան փոխվել է, մենք կորցրել ենք այդ պետությունը։ Այն ժամանակվա պատգամավորներն էլ են տարբեր եղել, վարչապետներն էլ են տարբեր եղել, այսինքն այնպես չի, որ կոնկրետ ինձնից ու ձեզնից ա դա։ Մեկ այլ գործոն կա, որ և՛ իմ մեջ կա, և՛ ձեր մեջ կա, և՛ մեր նախնիների մեջ է եղել, դա մտածուղության այն մոդելն է, որով մենք մեղ և աշխարհն ընկալում ենք, որովհետև մեր շորը ոնց որ թե փոխվում է, մեր տեխնոլոգիաները փոխվում են, բայց մենք այդ տեխնոլոգիաների մեջ նույն քառակուսին ենք գծում։ Այստեղ է պրոբլեմը։ Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, որ մենք չմտածեն, որ մեզ կասեն՝ փաստորեն դու հայրենասեր չես, փաստորեն դու դավաճան ես, դու այսպես ես մտածում, ոչ թե այնպես։ Մենք պետք է չվախենանք մտածելուց, պետք է կարողանանք համարձակ, երբեմն անսպասելի մտքեր արտահայտել և եթե դա տեղի չունենա այս դահլիճում, դա այս պետության համար ամենամեծ պրոբլեմն է։ Կարող է ասեն՝ «ձայնը տաք տեղից է դուրս գալիս», որովհետև ինձ այնքան ասել են՝ դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն՝ դավաճան, դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել․․․»,-ասաց վարչապետը և ժպտաց։

Դահլիճից արձագանքեցին՝ լավ չի էլի․․․։

«Լավ ա, լավ չի, էդ ա»,-ասաց Փաշինյանը։

Գեղամ Նազարյանը կրկին արձագանքեց, առանց իրավունքի, որ վարչապետը լուրջ թեմա է բարձրացնում, որը «ոտքի վրա» քննարկելու չի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում