Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Ծառուկյանը գործո՞ն, թե՞ խաղից դուրս

Զարմանալի չէ, որ նախընտրական շրջանի մոտենալուն զուգահեռ, ներքաղաքական գլխավոր ինտրիգը գտնվում է ներիշխանական դաշտում: Բանն այն է, որ ընդդիմության դաշտում ամեն ինչ պարզ է արդեն շատ վաղուց, և այնտեղ ինտրիգ չկա, քանի որ Հայ ազգային կոնգրեսի դիրքերը այդ առումով բավականաչափ ամուր են: Ահա թե ինչու գլխավոր ինտրիգը ներիշխանական դաշտում է, իսկ առավել կոնկրետ` ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում:
Այդտեղ զարգացումները բավական հետաքրքիր են: Դրանք մեկ բռնկվում են հրապարակային բանավեճերի և նույնիսկ վիճաբանության ու անվանարկումների տեսքով, մեկ էլ անցնում ավելի հանդարտ ռեժիմի. այսպես ասած` երկրորդ և երրորդ գիծ են անցնում, բայց շարունակում են տեղի ունենալ և զարգանալ: Օրինակ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի ղեկավարության կազմից հեռացրել է երկու ԲՀԿ-ականների և նրանց փոխարեն հանրապետականների նշանակել: Դա մի վկայություն է, որ եթե նույնիսկ ՀՀԿ հրապարակային գրոհները ԲՀԿ հանդեպ դադարում են, ապա խորքային, ստորջրյա իմաստով ՀՀԿ-ն շարունակում է ԲՀԿ դիրքերի հետևողական թուլացման աշխատանքը, դրա համար օգտագործելով տարբեր հնարավոր ճակատներ, սոցհարցումներից մինչև մարզական ֆեդերացիաների վարչական ռեսուրսները: Այլ կերպ ասած` ՀՀԿ համար օրակարգային է մնում ԲՀԿ ոտքի տակից մինչև 2012-13 թվականների ընտրական շրջանը հողը կամաց-կամաց տանելու հարցը:
Բանն այն է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչքան էլ փորձում է խուսափել Սերժ Սարգսյանի հետ հրապարակային ու բաց տեքստով հակադրությունից, ինչքան էլ փորձում է լոյալություն ցուցաբերել նրա նկատմամբ, այդուամենայնիվ նա Սերժ Սարգսյանի և նրա անմիջական շրջապատի համար շարունակում է մնալ ոչ յուրային, «օտար» մարդ: Նրան չեն վստահում, առավել ևս ներկայիս արտաքին ու ներքին քաղաքական լուրջ լարվածությունների պայմաններում: Հենց այդ անվստահությունն է պատճառը, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ից պահանջում է «այստեղ և հիմա» հայտարարել 2013 թվականի նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին, որպեսզի հետագայում եթե Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով որոշի չսատարել Սերժ Սարգսյանին, դա հնարավոր լինի նրա դեմ օգտագործել քարոզչական նպատակներով: Այդպիսի իրավիճակում Գագիկ Ծառուկյանը կանգնած է շատ բարդ ընտրության առաջ: Նա կա՛մ պետք է հաշտվի իշխանության կցորդի դերին` այդ պարագայում աչքի տակ ունենալով Սերժ Սարգսյանի համակարգում «հավերժական օտարի» կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով, կա՛մ պետք է փորձի իսկապես քաղաքական գործոն դառնալ և սեփական տնտեսա-քաղաքական ճակատագրի կանխորոշման հարցում ունենալ քիչ թե շատ արժեք ներկայացնող ինքնավարություն: Հետևաբար, Գագիկ Ծառուկյանը կա՛մ պետք է կատարի ՀՀԿ պահանջը և արդեն այժմ հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին` այդպիսով խաչ քաշելով նաև խորհրդարանի ընտրությանն իր մանևրելու հնարավորության վրա, կա՛մ պետք է մտածի քաղաքական կասկադի մասին, որի շնորհիվ կարող է իսկապես քաղաքական գործոն դառնալ և ներքաղաքական գործընթացներից ազդվելով հանդերձ` կարողանալ նաև հավասարապես ազդել դրանց ընթացքի վրա: Սերժ Սարգսյանին արդեն այժմ իսկ «այո» ասելու պարագայում Գագիկ Ծառուկյանը նույնիսկ խորհրդարանի ընտրությանն անկարող է լինելու ներկայանալ որպես ինքնուրույն գործոն: Եթե դու ինքնուրույն գործոն ես, եթե խորհրդարանական մեծամասնության հավակնություն ունեցող քաղաքական ուժ ես, ինչպես ես դեռևս խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարում մեկ այլ կուսակցության ղեկավարի նախագահական հավակնությունը սատարելու մասին: Ընդ որում` դա, մեծ հաշվով, մեկն է այն կորուստներից, որ քաղաքական իմաստով կրելու է Գագիկ Ծառուկյանը նախապես Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարության դեպքում: Սակայն բանը միայն հայտարարություն անել-չանելը չէ: Խնդիրը նաև քաղաքականությամբ իրապես զբաղվելն է, ինչի համար Գագիկ Ծառուկյանից` որպես ԲՀԿ կուսակցապետ, պահանջվում է քայլերի հստակ հաջորդականություն կամ առնվազն դրա վերաբերյալ լուրջ մտորելու անհրաժեշտություն: Կա՛մ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի «գրպանի» մեջ է, կա՛մ քաղաքականության մեջ: Երրորդ տարբերակ կարծես թե չի լինելու: Իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ երկրի շուրջ այնպիսին է, որ լարախաղացությամբ հնարավոր չէ տնտեսա-քաղաքական լուրջ հավակնություններ սպասարկել: Իսկ Գագիկ Ծառուկյանը չունի այդ հավակնությունների այլընտրանք, քանի որ Հայաստանի իշխանական համակարգում նրա խոշոր կապիտալիստ լինելը ստիպում է անպայման լինել նաև քաղաքական գործոն` ներկայիս լարված իրավիճակի «զոհ» չդառնալու համար: Դրա համար ԲՀԿ առաջնորդին նախևառաջ անհրաժեշտ է քաղաքական իր կարգավիճակը սպասարկել ավելի շատ քաղաքական, քան բարեգործական կամ մարզա-մշակութային ակցիաներով: Դրանք գուցե կարևոր են, բայց եթե խոսքը քաղաքականության մեջ գտնվող մարդու մասին է, ապա կարևոր են որպես քաղաքական գործունեության հարակից, ոչ թե հիմնական դրսևորումներ: Իսկ հիմնականը նախ պետք է լինի այն, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չշտապի Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու, այլ նաև շտապի առնվազն ներգրավվելու իշխող կոալիցիայից ԲՀԿ դուրս գալու մասին քննարկումների մեջ, կամ նույնիսկ անձամբ գեներացնելու դրանք: Սակայն թե՛ այդ քննարկումները, թե՛ նույնիսկ դրանց գործնականացումը, այսինքն` կոալիցիայից ԲՀԿ դուրս գալը, բավարար չեն Գագիկ Ծառուկյանին իրական քաղաքական գործոն, քաղաքական կենտրոն կամ բևեռ դարձնելու համար:
Բանն այն է, որ եթե նա փորձի ինքնուրույն լինել այդպիսին, ապա անմիջապես հայտնվելու է իշխանական, ավելի շուտ հենց Սերժ Սարգսյանի քարոզչական հարվածների ներքո, որի դեմ, անկասկած, լինելու է անզոր: Թերևս աներկբա է, որ նա կհայտնվի նաև ընդդիմության, այդ թվում դրա հիմնական և առաջատար մասի` Հայ ազգային կոնգրեսի նշանառության տակ: Գագիկ Ծառուկյանի համար քաղաքական գործոն դառնալու առավել արդյունավետ ճանապարհը կարող է թերևս լինել այն, որ նա փորձի ոչ թե լինել ինքնուրույն կենտրոն կամ բևեռ, այլ փորձի գործակցել իշխանությանը հակադիր բևեռի` Հայ ազգային կոնգրեսի հետ: Կասկած չկա, որ այդ դեպքում էլ իշխանությունը իր հակաքարոզչության և նույնիսկ վարչական ռեսուրսի մի ահռելի ալիք նետելու է Գագիկ Ծառուկյանի դիրքերը գրոհելու վրա, բայց տվյալ պարագայում արդեն Ծառուկյանը գոնե կարող է ակնկալել Կոնգրեսի բարոյաքաղաքական աջակցությունը` եթե ընդունելով Հայաստանի ներկայիս համակարգի արդեն իսկ իրապես աղետալի և ավերիչ բնույթը` փորձի Կոնգրեսի հետ գործակցել իրավիճակը փոխելու ուղղությամբ: Կա մի նրբերանգ, որ ոչ այնքան Կոնգրեսն ունի Ծառուկյանի գործակցության կարիքը, որքան Ծառուկյանը` Կոնգրեսի, որովհետև հակառակ պարագայում ԲՀԿ առաջնորդը կարծես թե հայտնվում է անելանելի վիճակում: Ինքնուրույն խաղի դեպքում նա երկու կրակի արանքում կհայտնվի, իսկ իշխանության հետ խաղալու տարբերակն էլ անխուսափելիորեն տանում է դեպի խաղից դուրս մնալու կամ փոխարինվելու հեռանկարին, որովհետև Սերժ Սարգսյանի թիմում նա երբեք չի դառնալու հիմնական կազմի խաղացող, իսկ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների բնույթն ու լարվածությունը ժամանակի հետ այնքան են ավելի ու ավելի անկանխատեսելի դառնում, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի թիմում ժամանակի ընթացքում ոչ միայն խաղից դուրս կամ փոխարինողների նստարանին կարող է հայտնվել, այլ նաև կարող է «վաճառվել» առավել ցածր «դիվիզիոնում» հանդես եկող որևէ այլ թիմի: Մարզաշխարհի մարդ Գագիկ Ծառուկյանի համար թերևս միանգամայն պարզ է, թե որքան անցանկալի հեռանկար է դա, առավել ևս, երբ պրոյեկտվում է Հայաստանի իշխանական համակարգի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում