Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ

Մոտ մեկ ամսից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու կարևոր հանդդիպում կանցկացնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հունիսի 16-ին Ուելսի դեմ արտագնա մրցավեճից երեք օր անց մեր ֆուտբոլիստները Երևանում կմրցեն Լատվիայի հետ։ Մարտին տեղի ունեցած Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներում համոզվեցինք, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին հաջողվել է տեսանելի բարեփոխումներ կատարել ազգային թիմի խաղային օղակներում, բայց․․․։ Հայաստանի հավաքականը շարունակում է գնդակներ բաց թողնել դարպասապահների խայտառակ խաղի պատճառով։ Կիպրոսի դեմ մրցավեճում հյուրերին գոլ նվիրեց «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևը։ Վերջինս մանկական սխալ էր բաց թողել նաև 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այս դարպասապահը ազգային թիմում անց կացնելով 4 հանդիպում՝ թույլ է տվել երկու անթույլատրելի սխալ։ Կարելի՞ է արդյոք Բուչնևի հետ հույսեր կապել առաջիկա հանդիպումներում։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։ Կարելի՞ է արդյոք հույսեր կապել Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի դարպասը պաշտպանած Արսեն Բեգլարյանի հետ։ Այս դեպքում ևս պատասխանը պարզ է։ Բուչնևը և Բեգլարյանը նույնիսկ կեցվածքով և շարժումներով նման չեն դարպասապահի։ Նման որակի խաղացողներով ամոթ է այսպես ասած մարդամեջ դուրս գալը։

ՈւԵՖԱ-ի անդամ որևէ հավաքական դժվար թե ունենա դարպասապահ, որը խայտառակ սխալներով կտապալի թիմին։ Կիպրոսի դեմ խաղին հաջորդած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալլեքսանդր Պետրակովն անդրադառնալով «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչին և «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Վսեվոլոդ Երմակովին ազգային թիմ ներգավելուն հեռանկարին ասել էր․«Չանչարևիչն արդեն 34 տարեկան է, իսկ ինչ վերաբերում է Երմակովին, պետք է սպասենք մինչև հունիս, որպեսզի հասկանանք այդ հարցի պատասխանը։ Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»։ «Առաջին լրատվականի» տեղեկություններով խոսքը «Գրեմիոյի» երիտասարդական թիմում ելույթ ունեցող Արթուր Կոնեղլյանի մասին է։ Վերջինս ծնվել է Բրազիլիայում հասկանը 180 սմ է, «Գրեմիո» ակումբի սան է։ Ընթացիկ առաջնությունում Կոնղելյանն անց է կացրել 9 հանդիպում։ Այս ֆուտբոլիստի մասին տեղեկությունները քիչ են։ Բայց ասել, որ Կոնղելյանին հավաքական բերելով դարպասապահի հետ կապված խնդիրը կլուծի միանգամայն ճիշտ չի լինի։ Սկսենք նրանից, որ ազգային թիմի հանդիպումներին Բրազիլիայից Հայաստան ժամանելը խնդրահարույց է։  Արգենտինայում ելույթ ունեցող Նորբերտո Բալեկյանը բազմիցս է խնդիրների առաջ կանգնել։ Ամենաթարմ օրինակը, որ Բալեկյանն ինչպես նաև ԱՄՆ-ում ելույթ ունեցող Լուկաս Սելարայանը ժամանակից շուտ լքեցին հավաքականի ճամբարը և բաց թողեցին Կիպրոսի դեմ հանդիպումը։ Ինչ վերաբերվում է Երմակովին, ապա նա Հայաստանում 5 տարի խաղացել է ընդհատումով։ Մասնավորապես 2014 թվականին այս ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Գյումրիի «Շիրակի» հետ, այնուհետև խաղացել է «Կրասնոդարի» երկրորդ թիմում, «Արմավիրում» ինչպես նաև Իժևսկի «Զենիթում» 2018-ի հուլիսին Երմակովը վերադարձել է «Շիրակ» և մինչ օրս ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում։ Այսինքն, Երմակովի Հայաստանում խաղալու 5 տարի կլրանա միայն հուլիսի։

ՀՖՖ-ն կարող է խնդրանքով դիմել ՈւԵՖԱ-ին, որպեսզի նատուրալիզացնելու հարցը հնարավորինս շուտ լուծվի և այս դարպասապահը հնարավորություն ունենա մասնակցելու հունիսին կայանալիք Ուելսի և Լատվիայի դեմ հանդիպումներին։ Այս պահին առաջիկա պաշտոնական հանդիպումներին դարպասապահի հարցը շարունակում է մնալ «ողբալի»։ Վստահաբար կարող ենք ասել, որ ներկայիս դարպասապահներով Հայաստանի հավաքականը կտապալվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ինչև վերաբերվում է Չանչարևիչին, ապա այս դարպասապահին նատուրալիզացնելը ևս կարծում ենք պետք է համարել այլընտրանքային տարբերակ։ Փաստենք, որ սերբ դարպասապահը խաղային որակներով գերազանցում է թե Բեգլարյանին, և թե Բուչնևին։ Այո Չանչարևիչի հետ մեծ հույսեր կապելը ևս ճիշտ չի լինի, բայց ստեղծված իրավիճակում կարծում ենք ճիշտ կլինի այս դարպասապահին ազգային թիմում ներգրավելը։ Ավելի լավ լուծում չգտնելու պարագայում Ուելսի և Լատվիայի դեմ մեր հավաքաանի դարպասը գոնե կպաշտպանի Չանչարևիչը։

Այո ՀՖՖ-ն լուրջ աշխատանք է կատարել ուժեղացնելով հավաքականի կազմը, բայց այդ աշխատանքն ուղղակի ջուրը կընկնի երբ Բեգլարյանը կամ Բուչնևը ոչ ֆուտբոյին շարժումներով գոլեր նվիրեն մրցակիցներին։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ վերջին տարիների ազգային հավաքականի հիմնական դարպասապահ 36-ամյա Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից» և թվում է, որ նա կհայտնվի հայկական որևիցե այլ թիմում, բայց․․․։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում, խոսում է նրա խաղային որակների կտրուկ անկման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում