Thursday, 05 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նախօրեին իր կարծիքը հնչեցրեց Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերաբերյալ։ «Ոչ այնքան հաջող ելույթները սպասելի էին: Այսքան երիտասարդ տարիքում դժվար է միանգամից բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելն ու կայունություն պահպանելը: Մրցակիցը սովորում է քո գործողություններին և հասկանում՝ ինչպես խաղալ քո դեմ: Կարծում եմ, որ Արսենը բավականաչափ պինդ չէ և երբեմն միկրովնասվածքներ է ստանում: Դրան գումարած, նրա անձի շուրջ խոսակցությունները ազդում են կենտրոնացվածության վրա: Այդ պահը պետք է հաղթահարել ու քեզ դնել ճիշտ գծի վրա: Հստակ է, որ նա շատ տաղանդավոր է, բայց հիմա այդքան վառ ելույթներ չի ունենում: Այս պահին չեմ կարծում, որ նրա ֆուտբոլը համապատասխանում է եվրոպական մակարդակին: Նա պետք է ավելացնի, որպեսզի նրանով սկսեն հետաքրքրվել»,- «РБ Спорт»-ին տված գաևցազրույցում ասել է: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Զախարյանի տրանսֆերայի արժեքը 15 միլիոն եվրո է։

Համեմատության համար նշենք, որ 9 միլիոն եվրո տրանսֆերային արժեք ունեցող «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել 14 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Մեր ֆուտբոլիտը այսօր գտնվում է եվրոպական այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում ինչպիսիք եք «Միլանը», «Ինտերը», «Մարսելը», «Բայերը»։ Զախարյանի նկատմամբ վերջերս հետաքրքրություն էր ցուցաբերել Ստամբուլի «Գալաթասարայը», հայազգի ֆուտբոլիտը սակայն չէր ցանկացել տեղափոխվել Թուրքիա։ Կասկածից վեր է, որ առաջիկա օրերին Տրանսֆերմարկետի թարմացված ցուցակում Սպերցյանը Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում։ Ավելի ստույգ մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի աճին զուգահեռ անկում կապրի Ռուսաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերային գինը։ Ռոման Բերեզովսկու վերջին դիտարկումների միանգամայն ճիշտ են։ Կարճաժամկետ տպավորիչ ելույթներից հետո Զախարյանի խաղը կտրուկ անկում է ապրել և նա այս պահին պատրաստ չէ հանդես գալու եվրոպական բարձրակարգ թիմերում։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը Զախարյանին ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Չելսին»։ Վերջինս Ռուսաստանի հավաքականի խաղացողին առաջարկել էր 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։

Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ Մոսկվայի «Դինամոյի» «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Տրանսֆերային պատուհանը փակվեց սեպտեմբերի 1-ին իսկ հայազգի ֆուտբոլիստը ստիպված եղավ ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաների հետևանքով չէր հաջողվել լուծել տրանսֆերի ֆինանսական հարցերը։ «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Դա իմ երազանքն էր, որը չկատարվեց։ Բայց ժամանակի ընթացքում դադարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ, կյանքը շարունակվում է:

Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ծանր էր էր, բայց ժամանակի ընթացքում հիասթափությունն անցավ, և ես կենտրոնացա խաղի վրա: Ես հիմա էլ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի», չեմ ուզում գնալ «Զենիթ»: Եթե այնուամենայնիվ տրանսֆերը «Չելսի» ձախողվի ապա պայմանագիր ունեմ ևս մեկուկես տարվա «Դինամոյի» հետ, երջանիկ եմ ակումբում։ «Коммент.Шоу» հաղորդմանն ասել էր Զախարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում