Tuesday, 23 04 2024
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի
Եվրատեսիլի երգը իմ մասին է, խոսում եմ աղջկա ազատությունների մասին․ Ժակլին

Պատերազմի ու պարտության երկշերտ պատճառները

Քաղաքացու օրվա առնչությամբ հղված ուղերձում Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ պատերազմում պարտության պատճառների մասին, դարձել է քննարկումների առարկա: Քաղաքացու օրը, ինչպես հայտնի է, ամրագրվեց թավշյա հեղափոխությունից հետո, բայց առ այսօր գործնականում ավելի շատ գործող հետհեղափոխական իշխանության քաղաքական տոնն է, քան խորապես քաղաքացու օր: Եվ դա իհարկե ունի իր թե օբյեկտիվ, և թե սուբյեկտիվ պատճառները: Ահա այդ օրվա առնչությամբ ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ըստ էության կամա, թե ակամա նաև հաստատելով, որ Քաղաքացու օրը ավելի շուտ դեռևս քաղաքական, քան հասարակական-քաղաքացիական նշանակության օր է. «Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո: Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները և դա էր, թերևս, մեր մեծագույն ձախողումը»:

Թե ինչն էր «մենք»-ի մեծագույն ձախողումը, առանձին խոսակցության առարկա է, բայց ժամանակի ընթացքում ավելի ու ավելի անհրաժեշտ դարձող, քանի որ այդ խոսակցության վրա պետք է կառուցվի Հայաստանի քաղաքական արդիականացման կենսական հարթակը, առանց որի Հայաստանը դուրս չի գա համակարգային զարգացման նոր մակարդակի: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի պարտության խորքային պատճառներին, ապա այստեղ էլ, պետք է անել թերևս հետևյալ արձանագրումը: Պատերազմն ու պարտությունն ունեն պատճառների երկու խումբ՝ անմիջական ֆունկցիոնալ, որոնք պետք է հանգամանալից ու մանրամասն քննվեն, հասկանալու համար, թե հնարավո՞ր էր արդյոք դիվանագիտական-քաղաքական ճանապարհով խուսափել պատերազմից, հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմի այդօրինակ ընթացքից, թեկուզ պարտության՝ այդ բովանդակությունից, կանգ առնելով առավել նպաստավոր վիճակում, խնայելով մարդկային կյանքեր, տարածքներ և այլն, ունենալով ավելի ամուր քաղաքական պայմաններ: Այդ բոլոր հանգամանքների ստույգ գնահատականը հնարավոր է միայն հանգամանալից, մանրամասն քննության միջոցով: Դե յուրե այդ քննությունն իրականացնում են իրավապահ մարմինները, նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել է այդ նպատակով: Այդ քննության օբյեկտիվության առնչությամբ շատերը հայտնում են կասկած, հիմք ընդունելով այն, որ քննությունն իրականացվում է գործող իշխանության քաղաքական հովանու պայմաններում և հետևաբար մեղմ ասած մեծ է ռիսկը, որ իշխանությունը կփորձի քննել տեղի ունեցածը այնպես, որ հնարավորինս խուսափի պատերազմի և դրա հետևանքի համար պատասխանատվությունից, այն բարդի «նախկինների»  կամ «հինգերորդ շարասյան» վրա, կամ առավելագույնս մեղմի սեփական պատասխանատվության հարցը: Պետք է ընդունել, որ այդ կասկածը ունի գոյություն ունենալու առնվազն տեսական իրավունք, և այդ մասին ինքս խոսել եմ նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մտադրության մասին հայտարարությունից հետո, նշելով, որ դա կարևոր քայլ է, բայց իշխանության համար նաև ուժգին մարտահրավեր այն իմաստով, որ այդ քայլի կարևորությունն ու օգտակարությունը կրող է ապահովվել միմիայն առավելագույնս համոզիչ, հնարավորինս ներառական  աշխատանքի և արդյունքի պայմաններում: Հակառակ դեպքում այն կարող է լավ մղումների պարագայում անգամ ունենալ հակառակ ազդեցություն:

Մյուս հանգամանքը, պատերազմի ավելի խորքային, այսպես ասած էքզիստենցիալ պատճառներն են և այդ առումով Նիկոլ Փաշինյանն իրավացի է: Հայաստանում դրանք անցնող գործնականում երեք տասնամյակի մեջ են, որոնք մի կողմից պետություն ձևավորելով չափազանց բարդ պայմաններում, մյուս կողմից գործնականում ձևավորել են ներպետական և ներհասակական քայքայիչ մթնոլորտ ու հարաբերություններ: Դրա հետևանքը եղել է այն, որ Հայաստանը աստիճանաբար թուլացել է, խախտվել է բալանսը ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև հարաբերական իմաստով՝ Հայաստանի մարտահրավերների և հնարավորությունների բալանսը, այդ համատեքստում նաև սուբյեկտային արդյունավետություն ապահովող բալանսը: Այդ ամենն անկասկած որևէ հիմք չի տալիս պնդելու, որ հակառակ պարագայում չէր լինի պատերազմ, բայց անկասկած է, որ Հայաստանը կլիներ պատերազմի պարագայում առավել դիմադրունակ, առավել ուժեղ: Ավելին, եթե անգամ դիտարկենք այն մյուս ծայրահեղ քաղաքական վարկածը, որ պատերազմի և կորուստների նախերգանքը 2018-ի հեղափոխությունն էր, ապա, անկասկած է, որ դա չէր լինի, հանրությունը դրան չէր գնա, եթե մինչ այդ ապրած չլիներ ծայրաստիճան քայքայված միջավայրում, քայքայված, էրոզիայի ենթարկված հասարակական-քաղաքական, պետական, տնտեսական հարաբերություններում, որոնք էլ հասունացրել էին հեղափոխության հասարակական պահանջը, ընդ որում նույնիսկ կառավարող համակարգի ներսում: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի գնահատականը ընդհանուր առմամբ որքան քաղաքական, այդուհանդերձ նաև իրականությունն արտացոլող է: Իրականություն, որի գոյությունը մինչև 2018-ը տարբեր ձևակերպումներով արձանագրել է հենց այդ ժամանակի կառավարող համակարգը, իր տարբեր բևեռների միջոցով, իհարկե արդեն զուտ ներիշխանական, ներհամակարգային հակադրությունների և պայքարի տրամաբանության համատեքստում: Ամբողջ հարցն այն է, որ 2018-ից հետո, իհարկե նաև օբյեկտիվ, սակայն էապես նաև սուբյեկտիվ պատճառների բերումով Հայաստանը գործնականում շարունակում է լինել քաղաքական անբովանդակության, այլ ոչ թե արդիականության  ճանապարհին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում