Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

Պարը՝ ազգային ինքնության խտացում և հավաքական դիմագիծ. Երևանում շքեղ համերգային ծրագրով նշվեց Պարի միջազգային օրը

Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը, մեկ հարթակում էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն ունեցան շնորհավորելու միմյանց տոնի առթիվ, վերհիշելու այն երևելիներին, որոնց ջանքերի շնորհիվ հայկական պարն ապրել ու հասել է մեր օրեր և վայելելու գործընկերների լավագույն կատարումները, որոնք տարան անցյալ, բերեցին ներկա ու ապագա:

Պարի միջազգային օրը շքեղ ու հագեցած համերգային ծրագրով նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը (հիմնադիր, գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նորայր Մեհրաբյան), Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (ստեղծագործական խմբի ղեկավար Գրիգոր Ոսկանյան, գլխավոր բալետմայստեր Գարիկ Խաչիկյան), Պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյան, երաժշտական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյան):

Արվեստասերներին իրենց գեղեցիկ ելույթներով անակնկալ մատուցեցին Երևանի պարարվեստի պետական քոլեջը (տնօրեն Դավիթ Գալստյան) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան)։

Ելույթները ոգևորում էին հանդիսատեսին՝ առիթ տալով բուռն ծափահարել ու հաճախ կրկնել «բրավո» վանկարկումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, դիմելով պարարվեստի գործիչներին ու հյուրերին, շնորհավորեց բոլորին Պարի միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ այն հրաշալի առիթ է ևս մեկ անգամ մեծարելու «պար» երևույթը, որը միավորում է մարդկանց՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից:

«Պարը նաև ժողովրդական ու ազգային ինքնության մի մասն է, որ ուղեկցել է մեզ պատմության ամբողջ ընթացքում և թե՛ վատ, թե՛ լավ օրերն ունեցել են իրենց պարը: Այն մեր զգացմունքների, հույզերի արտահայտման եղանակն է, որը դպրոցներում դառնում է գեղագիտական կրթության անբաժանելի մաս»,-շ եշտեց նա:

Անդրեասյանն ընդգծեց՝ շատ ուրախ է, որ մշակութային քաղաքականության շրջանակներում հետևողականորեն աջակցում են ամենատարբեր համույթներին, ժողովրդական, ազգագրական անսամբլներին, բալետային խմբերին, երիտասարդ ու անհատ կատարողներին, պարուսույցներին, ինչը դրսևորովում է նաև միջազգային հարթակներում պարի հանրահռչակմամբ:

Անդրեասյանի խոսքով՝ տոնի առթիվ անպայման պետք է հիշել այն երախտավորներին, որոնք մեծ ներդրում են ունեցել պարարվեստի զարգացման գործում, ձևավորել ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչ օրս: Նախարարը կարևորեց նաև նոր անունները, որոնք քիչ չեն, ու վստահություն հայտնեց, որ դեռ շատ անուններ ենք լսելու, որոնք շարունակելու են բարձր պահել պարարվեստի ոլորտի ավանդույթներն ու որակը:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, ընթերցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը:

«Այսօր նշանակալի օր է պարարվեստի նվիրյալների, նաև պարի բոլոր սիրահարների համար: Ուրախությամբ միանալով հնչող շնորհավորանքներին՝ ցանկանում եմ առանձնահատուկ ողջունել և երախտագիտական խոսքեր հղել Երևան քաղաքում գործող բազմաթիվ պարախմբերին, մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպության պահպանման և շարունակական զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցող մեր պարարվեստի ներկայացուցիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին»,- ասվում էր ուղերձում:

Ըստ Ավինյանի՝ պարը գեղեցկության և ներդաշնակության մարմնացում է, որով փոխանցվել են մարդկային ներաշխարհի բոլոր նրբերանգները: «Պարը միավորում է մարդկանց, ուժ է տալիս բռունցքվելու, այն ստիպում է ապրել և արարել՝ հազարամյակներ ի վեր ուղեկցելով մարդ արարածին ամենանվիրական ու սխրագործ ձեռնարկներում: Պարն ազգային ինքնության խտացումն է, հավաքական դիմագիծը, իսկ հայկական պարը մեր մշակութային ժառանգության ամենաերևելի դրսևորումներից է, որ բազմաթիվ շավիղներով կապված է ազգային ավանդույթների, մեր նիստուկացի ու մտածողության հետ»,- ընդգծվում էր ուղերձում:

Կրկին շնորհավորելով ներկաներին՝ Ավինյանը մաղթում էր ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր ու լեփ-լեցուն դահլիճներ:

2023 թվականին նշվում է Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։

Հոբելյարներին հարգանքի տուրք մատուցվեց նրանց մասին պատմող հետաքրքիր հոլովակներով, որոնց շնորհիվ ներկաները վերհիշեցին ու վերարժեվորեցին պարարվեստի նվաճումները, որ անհրաժեշտ է պահպանել:

Երեկոն կյանքի կոչեց նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը, մարդու, որին համարում են «ժամանակակից բալետի հայր»։ Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ-ողբերգության սկզբունքները։ 1759 թվականին հրապարակվել է նրա «Նամակներ պարի ու բալետի մասին» աշխատությունը, որում Նովերը ներկայացնում է բալետի մասին իր սկզբունքները։

Այս տոնի հիմնական գաղափարը պարային տարբեր ուղղությունների միավորումն է, որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրն առիթ է պարի նկատմամբ մարդկանց սերն ու հարգանքը արտահայտելու, քանի որ այն արվեստ է, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում