Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Վաշինգտոնյան բեկու՞մ. Միրզոյանն ու Բայրամովը գնում են

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ արտգործնախարար Միրզոյանն առաջիկայում կմեկնի Վաշինգտոն, որտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Այլ մանրամասներ Հայաստանի ԱԳՆ չի հայտնել: Մանրամասներ հրապարակվել են ադրբեջանական մամուլում, հղում անելով իհարկե ոչ թե Բաքվի պաշտոնական շրջանակին, այլ իրենց աղբյուրներին: Ըստ այդ մանրամասների, Վաշինգտոնում կողմերը կքննարկեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզի մշակման հարցը: Բաքվի մամուլը գրել է, որ վաշինգտոնյան բանակցոությունը կարող է շարունակվել մի քանի օր, իսկ արդյունքից հետո արդեն ավելի կոնկրետ քննարկում կունենան Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ Եվրոպայում: Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի Վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին է, որի վերաբերյալ Երևանում արտահայտվել էր ռեգիոնալ այցով այստեղ ժամանած Ֆրանսիայի արտգործնախարարը:

Հնարավո՞ր է ասել, որ հունիսի 1-ին Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպումը կախված է նրանից, թե որքանով կարող են որոշակի համաձայնության գալ արտգործնախարարները Վաշինգտոնում: Միարժեք եզրակացնելը դժվար է, քանի որ այդուհանդերձ կան ոչ քիչ հիմքեր խոսելու այն մասին, որ այդուհանդերձ նույնական չեն նույն Ֆրանսիայի և ԱՄՆ մոտեցումները, չնայած կողմերը ունեն տեսանելի կոմունիկացիա: Մյուս կողմից, հարցը թերևս խաղաղության պայմանագիր կնքելու մասին չէ, այլ ինչ որ «կմախք» ստանալու և այդ կերպ նաև Կովկասում դիրքային առավելության հասնելու մասին, որտեղ Վաշինգտոնն ու Փարիզը կարող են ունենալ տակտիկական գործակցություն: Միևնույն ժամանակ, այդուհանդերձ արժե նկատել, որ Եվրոպայում Վաշինգտոնի գլխավոր խաղընկերը Շարլ Միշելն ու Ֆոն Դեր Լյաենն են, այլ ոչ թե Մակրոնը և նույնիսկ Շոլցը: Հետևաբար, դեռ հարց է, գոնե առայժմ, թե արդյո՞ք «ադրբեջանական մեդիավարկածի» իսկության պարագայում խոսքը հենց Քիշնևում հանդիպման մասին է, որտեղ առաջին ջութակի հավակնորդ է Փարիզը, թե՞ Միշելի հովանու ներքո եռակողմ այլ հանդիպման: Այդուհանդերձ, գոոնե առայժմ առանցքային է հարցը, թե կունենա՞ արդյոք վաշինգտոնյան հանդիպումը հաջողություն: Դա կախված է նրանից, թե ինչ կառաջարկի ԱՄՆ, որը կգոհացնի և կբավարարի երկու կողմին էլ: Դրան զուգահեռ, մեկ այլ հարց է, թե վաշինգտոնյան հանդիպումը որքանով է «բացառելու» հանդիպում Մոսկվայում, առնվազն այն պայմանավորվածության համատեքստում, որի մասին մեկ-երկու շաբաթ առաջ բարձրաձայնել էր Մարիա Զախարովան:

Երևանն ու Բաքուն մերժեցի՞ն Մոսկվային, թե՞ չմերժեցին նաև Վաշինգտոնին: Հայաստանի արտգործնախարարը ֆրանսիացի գործընկերոջ հետ Երևանում հայտարարեց, որ պատրաստակամ են աշխատել բոլոր կողմերի հետ: Թերևս նույնը նաև Բաքվում է: Երևանն ու Բաքուն չեն ստանձնի որևէ կենտրոնի մերժելու հանձնառություն կամ պատասխանատվություն, դա կլինի հավասարապես անխոհեմ, առավել ևս Հայաստանի համար: Երևանի համար նվազագույն անհրաժեշտությունը բոլոր շահառու կենտրոնների հետ աշխատելն է: Նրանց միջև ուժերի հարաբերակցության հեռանկարի վրա Հայաստանն ազդել անկարող է, ըստ այդմ պարտավոր է ձգտել այնպիսի աշխատանքային արդյունավետության, որը թույլ կտա շահերի առացելագույն պաշտպանվածություն ունենալ՝ նժարը թե մեկ, թե մյուս կողմ թեքվելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում