Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

Անմահ գունդը, պիոներիան հետադիմության բաղադրիչներն են. մեզ պարտադրում են հետադիմություն

«Անմահ գունդ» պատմամշակութային ՀԿ-ն այս տարի ևս կազմակերպում է մայիսի 9-ի հիշատակման ավանդական երթ՝ դեպի Հաղթանակ այգու անմար կրակ հուշահամալիր։ Ինչպես միշտ այս միջոցառումներին ներկա կլինի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նախորդ տարի դեսպանը հիշեցրեց, որ մայիսի 9-ը պարզապես պետական տոն չէ, այն նաև ընտանեկան տոն է, որովհետև, հավանաբար, չկա Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում ընտանիք, որն այս կամ այն կերպ չի բախվել պատերազմին, դրա հետևանքներին:

Կոպիրկինը կարծում է, որ այդ իրադարձությունների հիշողությունը պետք է փոխանցվի սերնդեսերունդ. «Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, իրավունք չունենք մոռանալ մեր պապերի սխրանքը, որոնք այս հաղթանակի համար տվել են իրենց ամենաթանկը», – նշել է դեսպան Կոպիրկինը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ամենի ելակետը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությունն էր, որ մենք շատ դժգոհ ենք մեր կարգավիճակից, օրինակ Արցախի հարցում. «Մենք մեր անվտանգության երաշխավորից դժգոհ ենք, որովհետև չի կատարում ստանձնած պարտավորությունները, բայց մենք հավատարիմ ենք մնալու մեզ ստանձնած պարտավորություններին, ինչպես հայտարարել ենք հեղափոխության սկզբից, վերնապոդդննի ենք։ Հեղափոխության հինգ տարվա մեջ բոլոր հայտարարություններում մենք վերահաստատել ենք, որ շարունակում ենք մնալ վերնապոդդննի:

Երբ ասում ենք, որ հավատարիմ ենք, մենք վեկտորը չենք փոխում, սա նշանակում է, որ մենք հավատարիմ ենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բռնած կուրսին, նրանց գծած ուղուն, իսկ դա Հեյդար Ալիևի պարտկոմների մշակած քաղաքական կուրսն է, և դուք չզարմանաք, որ մենք անցնեք հնգամյակների պրակտիկային: Առաջին հնգամյակը ստալինյան, երկրորդը՝ կադրերը որոշում են ամեն ինչ։ Եվ հիմա մենք որպես հավատարիմ հպատակ կատարում ենք վերևից իջած հավատարմության հրահանգը: Մայիսի 9-ը, անմահ գունդը, փետրվարի 23-ը, մարտի 8-ը, սրանք բոլորը մեզ պարտադրված են որպես հավատարիմ հպատակ: Մեր իշխանությունը բոլոր հարմար առիթներով հայտարարում է իր հավատարմության մասին»,-հայտարարեց Ազատ Արշակյանը:

Նա նաև նկատեց, որ ՌԴ դեսպանը այն անձը չէ, որ կարող է խոսել այդ թեմայի մասին. «Ընդհանրապես Կոպիրկինը ինչու պետք է խոսի դրա մասին, նա ով է, թող նա խոսի Լաչինի միջանցքի շրջափակման մասին, թող ասի՝ ինչ են անելու ճանապարհը բացելու համար, դիմելո՞ւ են բռնի ուժի, թե ոչ։

Պիոներիան ՌԴ-ում վերականգնվում է, մեզ մոտ էլ կվերականգնվի, մերոնք կհիշեն, որ իրենց հայրերը եղել են պիոներ, նկարները կբերեն կպարզեն։ Հեղափոխությունը դարձել է ֆարս։

Մենք մեր հերոսներն ունենք, մեր խորհրդանշանները, մենք պետք է նշենք մեր տոները, Հայաստանի քաղաքացիներին հարազատ, ՀՀ քաղաքացիների հերոսների հիշատակը պետք է հարգենք, և ոչ թե մեզ հալածողների։ Եվ ընդհանրապես այսօր ի՞նչ կարգավիճակ ունի ՌԴ-ն, նրանց ԱԳ նախարարը մի քանի օր առաջ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում և խայտառակ հետադիմական հայտարարություններ արեց: Մենք հետ ենք գնում, վերադառնում ենք 19-րդ դար: Լավ իրենք գնում են, թող գնան, բա մենք, ինչպես պետք է անենք, մենք հեղափոխություն արեցինք, որ կուրսը փոխվի, որ վեկտորը փոխվի, որ առաջ գնանք, և ոչ թե հետ։ Անմահ գունդը, պիոներիան հետադիմության բաղադրիչներն են: Մեզ պարտադրում են հետադիմություն իսկ մեր իշխանությունն էլ հնազանդվում է»,-հայտարարեց ԳԽ նախկին պատգամավորը:

Նա նկատեց, որ գեորգիևյան ժապավենը ռուսական հետադիմության, շովինզմի խորհրդանշանաններից մեկն է. «Նրանք հայկական ջարդեր են կազմակերպել, փակել են հայկական դպրոցները, հայոց եկեղեցին կողոպտել են, հա մտավորականներին ոչնչացրել են, հիմա մենք դա կապում ենք որպես ի՞նչ: Որպես շնարհակալություն այս ամենի՞, շնորհակալ ենք, որ դուք Բակունցին, Աբովյանին, Չարենցին սպանել եք, շնորհակալություն դահիճ, մենք ձեր օրը նշում ենք։ Մենք լենինյան կոմունիստ ենք, կոմսոմոլ, հիմա էլ նույնը շարունակում ենք, մենք հավատարիմ ենք Ռուսական իմպերիայի հակահայկական քաղաքականությանը»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում