Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան հակահարձակման կդիմի և չի սպասի իր գործընկերների ռազմական ինքնաթիռներին։
Վլադիմիր Զելենսկու խոսքերով, արևմտյան ռազմական ինքնաթիռները կօգնեին Ուկրաինային պատերազմում, սակայն երկիրը հակահարձակման կանցնի նախքան F-16 կամ այլ տեսակի ռազմական ինքնաթիռներ ստանալը։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ գործընկերների կողմից երկրին խոստացված զենքերը անհրաժեշտ են Ուկրաինայի հակահարձակման համար։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հակահարձակումը նախատեսում է Ղրիմի ազատագրում, սակայն Ուկրաինայի հաջողությունը մեծապես կախված է Արևմուտքի կողմից զենքի մատակարարումից։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ պատերազմը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ։