Կենսաթոշակային բարեփոխումների դեմ Փարիզում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցած ավերածությունները քաղաքապետարանի վրա արժեցել են 1,6 միլիոն եվրո, գրում է Le Parisien թերթը:
Նշվում է, որ այդ գումարի կեսը, այն է՝ 836.000 եվրո, ուղղվել է լուսավորված գովազդային վահանակների և մամուլի կրպակների վերականգնմանը։
Բացի այդ, բողոքի ակցիաներից հետո իշխանությունները 536 հազար եվրո են ծախսել փողոցները մաքրելու համար, քանի որ նրանք ստիպված են եղել լրացուցիչ վճարել կոմունալ ծառայությունների համար:
Ծախսերի ծավալով երրորդ տեղում ծաղկային գոտիների, ցանկապատերի, կանգառների և բանկերի պատուհանների վերանորոգումն է. այդ նպատակով ծախսվել է 106.000 եվրո: