Թուրքիան կմիանա ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին վաթսուն տարվա ուշացումից հետո:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում են «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը:
«Օդով և ծովով մեր էլեկտրակայան միջուկային վառելիք մատակարարելով՝ «Աքքույուն» ձեռք է բերել միջուկային օբյեկտի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը միջուկային էներգիան ճանաչել է որպես «կանաչ էներգիա»։ «Աքքույու»-ի միջոցով մենք մեր երկիրն այդ զարգացման մի մասն ենք դարձրել: Թեկուզ 60 տարվա ուշացումով, մեր երկիրը թող միանա աշխարհի միջուկային տերությունների ակումբին»,- իր ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։