Առանց հայրենիքի Սփյուռք գոյություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով` Հայաստան անունը, Էջմիածինը, Երևանը… մեր ողնաշարն են. «Հզոր հայրենիքը հզոր սփյուռքի կարիք ունի. «Երբ հայրենիքը ճակատագրական կարիքի մեջ է, Սփյուռքի կարողությունը այդ ժամանակ կարող ես զգալ: Հայ հարուստների մեծ մասը հայրենիքի հետ կապը դեռ լավ չեն զգում: Մի փոքր եթե ուշադրություն դարձնենք հայրենիքին, Հայաստանն այնքան ինքնաբավ է, որ կարող է հետո օգնել Սփյուռքին: Ամենամյա թելեթոնի հաջողությունը կապ ունի, թե ՀՀ նախագահն ու վարչապետը ինչ ազդեցություն ունեն ռուսահայ հարուստների վրա»: