Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Արցախի համբերության բաժակն ու Ռուսաստանի համբերության հատակը

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ ուզում են հասկանալ, թե Ադրբեջանի սադրանքների հարցում Ռուսաստանն ունի՞ համբերության բաժակ, թե ոչ: «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք կա մի վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ արդյոք ունի ռուսական կողմն այս առումով»: Ըստ նրա, այդ մասին ասվում էր նաև Արցախի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմից գործուն քայլերի բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին և ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները: Իսկ հնարավո՞ր է, որ Ռուսաստանն էլ ուզում է իմանալ, թե արդյո՞ք «համբերության բաժակ» ունի Արցախն ու որտեղ է այն լցվելու: Բայց, գլխավորն իհարկե այն է, թե ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ Ռուսաստանի «համբերության բաժակը» Ադրբեջանի հարցում «անհատակ» է: Որոնք են այդ դեպքում լինելու Արցախի քաղաքական ղեկավարության գործողությունները, Արցախը դնելու է ռուսական խաղաղապահ մանդատի չեղարկման հա՞րց, թե՞ անցնելու է Ադրբեջանի սադրանքների հետևանքները ուժով վերացնելու գործողությունների: Բնականաբար, այդ հարցերը ենթակա չեն հրապարակային պատասխանի, առնվազն տակտիկական նկատառումներից ելնելով: Այստեղ խնդիրը այն է, թե կա՞ն արդյոք դրանք, մշակվա՞ծ են, պատրա՞ստ են գործադրման՝ հարկ եղած դեպքում, ունե՞ն պատրաստի հաջորդականություն: Որովհետև, գուցե արժե մտորել ոչ թե Ռուսաստանի «համբերության բաժակը» հասկանալու մասին, ոչ թե սպասել, տեսնելու համար՝ կա՞ այդպիսի բաժակ, կա՞ սահման, թե ոչ, այլ ձեռնամուխ լինել դրա ձևավորմանը՝ այն շահերի ու խնդիրների համատեքստում, որ ունի Արցախը:

Գործ ունենք անշուշտ շատ բարդ իրավիճակի հետ, բայց դրանից ուղիներ փնտրելու առանցքային պատասխանատվությունը Արցախի ղեկավարությանն է, և, եթե շատ կարևոր հարցերի համար կա Ռուսաստանի գործողությունների անհրաժեշտությունը, ապա այստեղ էլ՝ դրանք առաջ բերելու, դրանք խթանելու, դրանց մոտիվ ձևավորելու հարցում պատասխանատվությունն Արցախի ղեկավարությանն է: Այլապես, Ռուսաստանի համբերության աստիճանը չափվում է բացառապես ՌԴ շահերի ու հետաքրքրությունների աստիճանով: Իսկ այդ առնչությամբ, ինչպես արտահայտել եմ մի շարք առիթներով, այն հարցերը, որոնք կենսական են արցախահայության համար, կարող են աննշան լինել Ռուսաստանի համար, ինչով էլ բացատրվի անգործությունը: Ամբողջ հարցն այն է, որ, մինչև հասկանալի կամ չափելի լինի Ռուսաստանի համբերության «հատակը», ադրբեջանական սադրանքների վրա հիմնված քաղաքականությունը կարող է հասնել Արցախի «հատակին»:

Հարկ է նկատել, իհարկե, որ Արցախն այդ առումով ունի բավականին սուղ հնարավորություններ, հաշվի առնելով թե միջազգային ճանաչված սուբյեկտի կարգավիճակ չունենալը, թե նաև այն, որ այդ հանգամանքը առավել ծանրանում է ներկայիս աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում: Բայց, դա ընդամենը Արցախի վերնախավի անմիջական պատասխանատվության աստիճանը սրող, բարձրացնող, այլ ոչ նվազեցնող կամ առավել ևս արդարացնող հանգամանք է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում