Sunday, 01 10 2023
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ

Բռնցքամարտը պառակտվում է․ Ամերիկյան բոյկոտ ընդդեմ Ռուսաստանի

Համաշխարհային սպորտում հերթական խոշոր սկանդալն է ծագել։ ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից՝ IBA-ից դուրս գալու մասին: Ըստ հաղորդագրության ֆեդերացիայի խորհուրդը միաձայն որոշում է կայացրել միջազգային կառույցից դուրս գալ, ինչը, պայմանավորված է IBA-ի խախտումներով, ինչպիսիք են «Օլիմպիական շարժման նկատմամբ հարգանքի բացակայությունը», «Փարիզի Օլիմպիական խաղերին բռնցքամարտի որակավորման համակարգը սաբոտաժի ենթարկելու փորձը», «ՄՕԿ-ի պահանջները չկատարելը, որոնք արգելում են պատժամիջոցների տակ գտնվող երկների մարզիկներին հանդես գալ չեզոք դրոշների ներքո»: Ամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է նաև «World Boxing» կոչվող միջազգային կազմակերպության ստեղծման մասին, որը կներառի նաև Մեծ Բրիտանիան։ Կարծում ենք պարզ է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կլքի նաև Մեծ Բրիտանիայի ֆեդերացիան։ Ավելի վաղ Ռուսաստանի և Բելառուսի հավաքաքականները աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էին ստացել, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել։ ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան հաայտարարել էր, որ իրենց հավաքականները կբոյկոտեն և չեն մասնակցի աշխարհի առաջնությանը։

Այս մասին պաշտոնական հայտարարություն էր տարածել ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան։ Որպես պաշտոնական պատճառ ներկայացվել էր այն, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ IBA-ի թույլ էր տվել Ռուսաստանի և Բելառուսի թիմերին պետական դրոշով մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Հավանականությունը մեծ է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կբոյկոտեն նաև եվրոպական հավաքականները։ Նշենք, որ IBA-ի տնօրենների խորհուրդն ասոցիացիայի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովն է։ Վերջինս տնօրենների խորհրդի նիստում հորդորել էր կողմ քվեարկել Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությանը։ Ըստ ամենրիկյան կողմի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան գործի դնելով իր լծակները էապես ազդել է քվեարկության վրա։ Քվեարկության արդյունքներն իրենց հերթին իրարանցում էին առաջացրել մեծ սպորտում։ Բոյկոտին հաջորդեց ԱՄՆ-ի IBA-ից դուրս գալը ինչը մեծ հարված է սպորտին։ Այսօր կարող ենք փաստել, որ IBA-ի որոշման հետևանքով բռնցքամարտը պառակտվում է։ Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կանցկացվի մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում աննախադեպ մրցանակային հիմնադրամով՝ 5,2 միլիոն դոլար։ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Նյու Դելին մարտի 15-31-ին։ Չմոռանանք, որ Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 15-23 Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով համաշխարհային սպորտի լուսանցքում հայտնված Ռուսաստանի տարբեր մարզաձևերի հավաքականներ շարունակում են վերակենդադանալու փորձեր անել։

Ծանրամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իբրաիմ Սամադովը հայտարարել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հնարավոր է թույլ տա ռուս մարզիկների մասնակցությունը երևանյան մրցաշարին։ Սամադովը հասցրել էր հրապարակել նաև ազգային հավաքականի 20 հոգանոց նախնական կազմը։Նշենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ ողջունում է որոշակի խիստ պահանջներ պահպանելու պարագայում միջազգային մրցումներին Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդների մասնակցության հնարավորության քննարկումը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2022թ․ մարտին անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։ Չնայած Ռուսաստանի և Բելառուսի ֆեդերացիաների խնդրանքին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չվերանայեց որոշումը ևս այս երկրների հավաքականները չժամանեցին Երևան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում