Wednesday, 17 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Միշելի ու Պուտինի հետ

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման գործնական քայլերը: Կրեմլի հաղորդագրությունը նշում է, թե խոսվել է եռակկողմ հայտարարությունների անշեղ կատարման անհրաժեշտության մասին: Ի՞նչ է նշանակում դա, բավականին հարաբերական է: Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Ռուսաստանը տեսնում է Հայաստանի՞ կատարելիք ինչ որ քայլերի պարագայում, համարում է, որ Հայաստա՞նն ունի եռակողմ հայտարարության «անշեղ կատարման» հարցում անելիք, թե՞ Ռուսաստանը Ադրբեջանին է մեղադրում եռակողմ հայտարարությունը չկատարելու համար:Բայց, Բաքվի հանդեպ հասցեական մեղադրանք Մոսկվան չի հնչեցնում: Ամբողջ հարցը այն է նաև, որ այդպիսի մեղադրանք չի հնչում որևէ տեղից:

Բոլորը մտահոգություն են արտահայտում, որ Բաքուն գնացել է այդ քայլին, բայց չկա բավարար հասցեականություն: Օրինակ, Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցից առաջ հաղորդվեց Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի մասին: Դրանում Նիկոլ Փաշինյանը նշել էր Ադրբեջանի քայլի հանդեպ համարժեք արձագանքի կարևորությունը, սակայն, չկա համարժեք արձագանք: Սակայն, անկասկած է նաև, որ ստանալ գոյություն ունեցող իրական պատկերը զուտ հեռախոսազրույցների վերաբերյալ հաղորդագրություններից կամ հրապարակային հայտարարություններից, գրեթե անհնար է:

Մոլորություն է մտածել, թե դրանք արտահայտում են եղածը ամբողջությամբ: Բայց, այդ դեպքում ո՞րն է իրական պատկերը և ի՞նչ է տեղի ունենում: Այդ հարցի պատասխանը թերևս շատ պարզ է՝ Ադրբեջանը օգտվում է միջազգային իրավիճակից, որում այսօր ոչ ոք շահագրգռված չէ Բաքվի առաջ բարձրացնել պատասխանատվության հարց: Ահա այս խնդրի լուծումն է, որ պետք է կարողանա գտնել Երևանը:Երևանը սակայն, կամ հավաքական հայկական, հայաստանյան օրգանիզմը, ըստ էության փորձում է մտածել ոչ թե լուծումների, ուղիներ գտնելու, այլ այսպես ասած առավել արդյունավետ և շահեկան «մոդերատոր» գտնելու մասին: Չի կարող գտնվել այդպիսին, այդօրինակ տրամաբանությամբ որևէ փնտրտուք դատապարտված է, եթե անգամ ունենա առերևույթ հաջողության նշաններ: Որևէ մեկ բևեռ չի կարող հաջողություն ունենալ Կովկասում, հետևաբար չի կարող արդյունավետ լինել որևէ մեկ բևեռի ապավինելու քաղաքականությունը: Հայաստանի քաղաքական օրգանիզմը, դժբախտաբար, կենսագործում է հենց այդ տրամաբանության շրջանակում, ինչը էապես նվազեցնում է արդյունավետության հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում