Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկուշաբթի Կիեւում հաստատել է, որ իր երկիրը հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր է գնելու Ռուսաստանից: «Մենք Ռուսաստանից գնում ենք C-300 եւ մի շարք այլ զինատեսակներ, եւ այդ գործընթացը լավ է առաջ գնում»,- հայտարարել է Չավեսը: Միաժամանակ Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին` համոզելու Մոսկվային, որպեսզի վերջինս դադարեցնի այդ համակարգերի վաճառքը Վենեսուելային, քանի որ վտանգ կա, որ C-300-ները կարող են փոխանցվել Իրանին, հաղորդում է NEWSru կայքը:
Մինչ այդ հայտարարվել է, որ Վենեսուելան 35 տանկ է գնել Ռուսաստանից:
Անցած շաբաթվա վերջին Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն չէր բացառել, որ C-300 համակարգերը, որոնք նախատեսված էին Իրանի համար, կվաճառվեն Վենեսուելային: