Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ի՞նչ ենք արել 20 տարի, ի՞նչով ենք թույլ տվել, որ զբաղվեն մեզ հետ

Անկախության քսաներորդ տարին շատ հետաքրքրական է ստացվում: Գրեթե բոլոր առումներով մենք հասել ենք սահմանին, եզրագծին, իսկ հարցերը գրեթե բոլոր ոլորտներում դրված են կամ-կամ սկզբունքով. կամ մենք արմատական ռեֆորմների ենք ենթարկում մեր բանակն ու փրկում հայ երիտասարդների կյանքը, կամ նրանք շարունակում են մահանալ բանակում, իսկ հանցագործները շարունակում են պաշտպանվել՝ «բանակը մի վարկաբեկեք» տրաֆարետը պարզած, կամ մենք լուրջ պայքար ենք սկսում երկիրը ուտող կոռուպցիայի դեմ, կամ ամիսը մեկ մեզ մի Մարգար Օհանյան են մատուցում, իսկ իրենք վայելում են իշխանության մատուցած բոլոր բարիքներն ու շքեղությունները, կամ մենք մեր կրթական համակարգը արմատական վերափոխման ենք ենթարկում և սկսում ենք կրթել իսկապես անկախության սերունդ` ազատ մտածող, իրավագիտակից, կամ մեր կրթական համակարգը շարունակվում է բարոյալքվել ներկայում և բարոյալքել ապագան, կամ մենք ձևավորում ենք արդարադատության լիարժեք համակարգ, կամ մեր երկրում բանը հասնում է արյան վրեժի ինստիտուտի հաստատմանը, կամ մենք քաղաքական արդիական համակարգ ենք մշակում և քաղաքականություն վարում այդ շրջանակում, կամ առևտրի վերածված քաղաքականությունը մանրադրամ է սարքում մեր երկիրը համաշխարհային քաղաքականության սեղանին:

Հայաստանում չկա մի ոլորտ, չկա մի ուղղություն, մի ճյուղ, որտեղ հարցը դրված չլինի կամ-կամ-ի սկզբունքով: Ու նախախնամության կամքով, թե պարզապես պատմական օրինաչափությամբ՝ այդ ամենը, մեր բոլոր ձախողումներն ու տապալումները, մեր դեգրադացիայի ողբերգական հետևանքները ի հայտ եկան հենց անկախության քսաներորդ տարում: Եվ ինչ ենք մենք արել այս քսան տարվա ընթացքում, որ կուտակել ենք այդքան անկում, այդքան ողբերգություն: Ինչո՞վ ենք մենք զբաղված եղել, ի՞նչով ենք թույլ տվել՝ զբաղվեն մեզ հետ այդ քաղաքական կամ իշխանական էլիտա կոչվածի ներկայացուցիչները: Երբ մենք թվարկում ենք մեր անկախ պետականության ձեռքբերումները, մեր լեզվին միայն անուններ են գալիս, իսկ մնացյալը շարունակում են մնալ երևակայության մեջ, որովհետև մենք միայն անունը, բառն ենք թողել թե՛ անկախությունից, թե՛ Ղարաբաղի պատերազմի հաղթանակից, թե՛ օրենքից, թե՛ Սահմանադրությունից, թե՛ բարոյականությունից, թե՛ արդարադատությունից և արդարությունից, թե՛ ազատությունից, հավասարությունից և եղբայրությունից:

Հայաստանի Սահմանադրությունը երևի պետք է բառարանը դարձնել, որովհետև, բառից բացի, մեր իրական կյանքում ոչինչ չկա, չի մնացել, չեն թողել այն արժեքներից, որոնց վրա կանգնած՝ սկսում էինք պետականության ուղին: Արժեզրկվել են նույնիսկ բառերը, որոնք դուրս են գալիս այնպիսի շուրթերից, որոնք օրվա հիմնական մասը հաշվում են, ասենք, երթուղային գծերից, ռեստորաններից, սուպերմարկետներից ու կազինոներից ստացված եկամուտը, իսկ ընդմիջումներին ազգին են մատուցում այդ գեղեցիկ բառերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում