Wednesday, 28 07 2021
17:00
Տոկիոյում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց
Բացեք քարտեզը նայեք․ մինչև Ֆրանսիան հասնի օգնության՝ Երևանն էլ չի լինի․ Դավիթ Բաբայան
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
14:55
Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան
Ոստիկանական բաժիններում շարունակում են անձանց խոշտանգել, ոչինչ չի փոխվել․ Արա Ղարագյոզյան
Ասկերանի շրջանում 90 առանձնատուն կկառուցվի տեղահանված արցախցիների համար
Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրությանը․ Մուշեղ Եկմալյան
Որոնք են հայկական դիվանագիտական գերատեսչության առաջիկա անելիքները. մանրամասնում է Ռուբինյանը
Ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո՝ տուժողին կոնֆետ տալիս․ Արա Ղարագյոզյան
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է․ ՊՆ
Խոշտանգմանը մասնակցած մարդը պաշտոնի բարձրացում է ստացել․ ի՞նչ արժի այդ «պագոնը»
14:27
Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը 4-րդ շրջանում է
Ադրբեջանական դատարանը երկու հայ գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման
Հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի. Գամկղրելիձե
14:00
Չինաստանը ձգտում է դառնալ ռազմական և տնտեսական գերտերություն. Բայդեն
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է Հայաստանին պաշտպանության ոլորտում աջակցելու հնարավորությանը

Դավիթ Հարությունյանի 30 արծաթները-2

Այս շարքի առաջին հոդվածում մենք անդրադարձել էինք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, միջազգային հանրության առջև հայաստանյան իշխանությունների հիմնական զենքը հանդիսացող Դավիթ Հարությունյանին և նրա եղբայրներին պատկանող բիզնեսների միայն մի մասին: Դավիթ Հարությունյանը հայտնի է նրանով, որ հենց ինքն է դրսում պարտակում այն բոլոր հանցագործությունները, որոնք Հայաստանի ներսում գործում են ՀՀ իշխանությունները: Բացի այդ, իշխանությունների կողմից երկրի ներսում կատարված և կատարվող բազմաթիվ ապօրինությունների իրավական հենարանը ևս նույն Դավիթ Հարությունյանն է:
Այսինքն` իր միջազգային կապերն ու իրավական գիտելիքները այդ անձնավորությունը ծառայեցնում է ոչ թե Հայաստան պետությանը, այլ դրանք վաճառում է իշխանություններին` ծառայություններ վարձի դիմաց սկզբունքով: Իսկ իր ծառայությունների դիմաց ստացած վարձը Հարությունյանին մատուցվել է տարբեր ձևերով` փող, անշարժ գույք, բիզնեսներ: Ու որքան Հարությունյանի մատուցած ծառայությունների շրջանակն ընդլայնվում է, նույնքան էլ ընդլայնվում են վերջինիս ընտանիքին պատկանող բիզնեսները:
Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք Air Armenia, Globe travel, «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունների գործունեությանը: Այժմ կանդրադառնանք Հարությունյանների բիզնեսի մյուս ոլորտներին:
Տնտեսական դատարան
Երբ Հայաստանում կարճ ժամանակով ստեղծվեց Տնտեսական դատարանը, դատարանի ղեկավար նշանակվեց Հովհաննես Մանուկյանը: Դատարանի գործունեության ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Մանուկյանը միասին բավականին արդյունավետ են աշխատել. բոլոր այն պետական ընկերություններն ու գործարանները, որոնք Տնտեսական դատարանի կողմից ճանաչվել են սնանկ և հետագայում վաճառվել, անցել են Հարությունյանի և Մանուկյանի «ձեռքի» տակով: Իսկ դա թանկ վարձատրվող աշխատանք էր, առավել ևս, որ Տնտեսական դատարանի որոշումները օրինական ուժի մեջ էին մտնում անմիջապես: Ընդ որում, նման դեպքերում դատարանում որպես սնանկ ճանաչվող կողմի շահերի ներկայացուցիչ հանդես էր գալիս նույն Դավիթ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունը: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա ինչպես նշեցինք, նման գործարքներ կազմակերպելու համար Դավիթ Հարությունյանն ու Հովհաննես Մանուկյանը շռայլորեն վարձատրվում էին. այսպես, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սնանկ ճանաչելու դիմաց Հարությունյանն ու Մանուկյանը 6 մլն դոլար գումար են ստացել, իսկ «Հայկական ավիաուղիներ» ընկերության համար` 2 մլն դոլար: Հիշեցնենք, որ սնանկ ճանաչվելուց հետո ավիաուղիների մի մասը` բեռնափոխադրումները, սեփականաշնորհել են Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանն ու վերջինիս ընկերը: Թերևս կարելի է հասկանալ, թե որտեղի՞ց Մանուկյանին նման կարողություններ. նշենք, որ բացի Հայաստանից, Մանուկյանը անշարժ գույք ունի նաև Սանկտ Պետերբուրգում, Թուրքիայում, Հունաստանում: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ Տնտեսական դատարանը լուծարվեց, դատարանում քննված գործերի մի մասը հանձնվեց Վարչական դատարանի արխիվ, մյուս մասն էլ` ցրեցին տարբեր դատարանների արխիվներով: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ արխիվների մեծ մասն ուղղակի անհետացել է: Ավելին, այդ արխիվները հետագայում չկարողացան գտնել անգամ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները. ստուգումների արդյունքում վերահսկողության ծառայությունը մեծ թվով նյութերի բացակայություն էր հայտնաբերել: Ի դեպ, Տնտեսական դատարանում համատեղ գործարքներ անելուց հետո հենց Դավիթ Հարությունյանը միջնորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մանուկյանին նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, շատ էր գնահատում Դավիթ Հարությունյանին` ե՛ւ որպես օգտակար զենք, ե՛ւ որպես ազգակցական. Դավիթ Հարությունյանը ազգակցական կապ ունի Քոչարյանի հորաքրոջ հետ:
«Գլենդել Հիլզ»
Երևանցիներից շատերին և հատկապես անօթևան դարձած բազմաթիվ մարդկանց ծանոթ է այս կազմակերպությունը, որը զբաղվում է կառուցապատման աշխատանքներով: Նշենք, որ իշխանությունների և պետական մարմինների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի այս ընկերության սեփականատերերի անունները գաղտնի պահվեն: Հայտնի է, սակայն, որ բացի իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներից, «Գլենդել Հիլզը» կապ ունի նաև Դավիթ Հարությունյանի հետ: Այդ կապը իրականացվում է սփյուռքահայ գործարար Վահե Յաղուբյանի միջոցով, ով փաստացի ներկայանում է որպես ընկերության սեփականատերերից մեկը և ժամանակին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունում, Արդարադատության նախարարությունում (Դավիթ Հարությունյանի օրոք), ինչպես նաև քավոր-սանիկական կապեր ունի Դավիթ Հարությունյանի հետ: Ընկերության սեփականատերերի անունները պարզելու համար մենք դեռևս հունիս ամսվանից բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել կառավարություն, որը միայն անցած տարի ՀՀ հարկատուների մուծած հարկերի հաշվին ձևավորվող պետբյուջեից 2 մլրդ դրամի վարկային երաշխիք էր տվել այդ ընկերությանը: Կառավարությունից, սահմանված կարգով, խնդրել էինք մեզ տրամադրել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ՀՀ կառավարությունը ստացել էր «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի մասին` վերջինիս ֆինանսական երաշխիքներ տրամադրելու մասին կառավարության որոշումների կայացման պահին: Ու եթե սկզբում մենք ստանում էինք ոչինչ չասող, սակայն, այդուամենայնիվ, ինչ-որ պատասխաններ, ապա վերջում ընդհանրապես մեզ դադարեցին պատասխանել: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանն էլ ընդհանրապես խուսափում էր պատասխանել մեր հեռախոսազանգերին, չնայած մեր վերջին հարցման մեջ արդեն հստակ գրել էինք, որ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ տվյալ ընկերության հետ կապ ունի Դավիթ Հարությունյանը և/կամ նրա եղբայրները, և նաև նշել էինք, որ կառավարության լռությունը կհամարենք մեր հարցին տրված դրական պատասխան:
«Գլենդել Հիլզ» կառուցապատող ընկերությունը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, պետռեգիստրում գրանցվել է 2004 թվականի մայիսին` Սայաթ-Նովա 19 հասցեում, կառուցապատման աշխատանքներ է իրականացրել հիմնականում Գլխավոր պողոտայում, ներկայում` Գյումրիում և Սպիտակում: Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանը որպես տնօրեն է հանդես գալիս ևս մի քանի կառուցապատող ընկերություններում. մասնավորապես` «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում (գրանցված 2006 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում), «Ի Էմ Սե» ՓԲԸ-ում (գրանցված 2005 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում), «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում (գրանցված 2006 թվականին, կրկին Սայաթ-Նովա 19 հասցեում): Բացի այդ, նույն Սայաթ-Նովա 19 հասցեում է գրանցված նաև մեկ այլ կառուցապատող ընկերություն` «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն: Ուշագրավ է, որ ի սկզբանե «Գլենդել Հիլզը», ըստ այդ կազմակերպության կողմից` իրենց իսկ բլանկով ներկայացված բազմաթիվ փաստաթղթերի (անգամ նման տվյալներով պայմանագիր կա կնքված), իբրև թե գրանցված է եղել Ամիրյան 80 հասցեում: Ամիրյան 80 հասցե, սակայն, իրականում ուղղակի գոյություն չունի:
Ինչ վերաբերում է կառուցապատման աշխատանքներին, ապա իրացման գոտու բնակիչներից իրենց տները հնարավորինս էժան և արագ խլելու գործում կրկին իր դերակատարությունն է ունեցել Դավիթ Հարությունյանը, ում արդարադատության նախարար եղած ժամանակ և ում նախաձեռնությամբ էլ փոփոխություններ կատարվեցին Հողային և Քաղաքացիական օրենսգրքում, և ում եղբայրներին պատկանող իրավախորհրդատվական ընկերությունը նորից հանդես էր գալիս որպես կառուցապատողի շահերի պաշտպան: «Գլենդել Հիլզի» ապօրինությունները, սակայն, ավարտվել են ոչ միայն հարյուրավոր մարդկանց անօթևան թողնելով, այլ նաև մահվան ելքով: Մասնավորապես` հենց «Գլենդել Հիլզի» պատճառով է 2005-ին մահացել Բուզանդի փողոցի 9 տան բնակչուհի Լիլյա Ղազարյանը: Կառուցապատող ընկերությունը Լիլյա Ղազարյանին առաջարկում էր բնակարանը վաճառել 18 հազար 500 դոլարով` 230 դոլար 1 քմ համար քաղաքի ամենաթանկ շրջանում, որտեղ քառակուսի մետրի գներն այն ժամանակ սկսվում էին 1000 դոլարից: Սակայն հոկտեմբերի 21-ին Լիլյան ծանուցում էր ստացել, որ «Գլենդել Հիլզ» կառուցապատող ընկերությունը հետ է վերցրել նրան վտարելու դիմումը, և որ վտարումը կասեցվում է, իսկ մի քանի օր անց արդեն` նոյեմբերի 4-ին, նախագահականի դիմաց կայացած ցույցին մասնակցելուց հետո տուն վերադառնալիս Լիլյան տեսնում է տան աստիճանները քանդած, բնակարանի դուռը ջարդած, պարզվում է, որ տան իրերն էլ արդեն տարել են: Լիլյա Ղազարյանը փաստացի անտուն է մնում, գիշերն անցկացնելու համար գնում է ընկերուհու տուն, հաջորդ օրը կաթվածահար է լինում, շտապօգնությունը նրան տանում է հիվանդանոց, որտեղ էլ 10 օր անց մահանում է: 69-ամյա Լիլյա Ղազարյանը թոշակի անցած տնտեսագետ էր: Ապրում էր մենակ:
«Գլենդել Հիլզի» պարագայում հարկ է նաև նշել վերջինիս կողմից իրականացված խայտառակ անորակ շինարարական աշխատանքները: Ընդ որում, խոսքը այնքան անորակ աշխատանքների մասին է, որ այդ փաստին ամիսներ առաջ ստիպված է եղել անդրադառնալ նույնիսկ Սերժ Սարգսյանը, իսկ Գյումրիում շահագործման հանձնված նորակառույց բնակարաններից մեկի առաստաղը` շահագործման հանձնումից օրեր անց ինքնափլուզվել էր:
«Գլենդել Հիլզը»` Եվրադատարանում
Իրացման գոտու մի շարք բնակիչներ սպառելով ներհայաստանյան դատական ատյանները և չստանալով հայաստանյան դատարանների աջակցությունը` դիմել են Եվրադատարան: Եվրադատարանում` ընդդեմ ՀՀ-ի ներկայացված մի շարք գործերով դիմողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ասում է, որ թե՛ ներպետական դատարաններում և թե՛ հատկապես Եվրադատարանում Հայաստանի կառավարության կողմից ընդգծված մոտեցում կա հատկապես այն գործերի հանդեպ, որոնք առնչվում են «Գլենդել Հիլզին»: «Ներպետական դատական ատյաններում ՀՀ կառավարության կողմից ներկայացված բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հատկացված հողատարածքում իրականացված իրացման գործերին, դատարանների կողմից բավարարվում էին շատ արագ, իսկ դրանցից ոմանք` նույնիսկ արագացված ընթացակարգերով, երբեմն նույնիսկ հնարավորություն չտալով պատասխանողներին դիրքորոշում արտահայտել: Եվ բոլոր դեպքերում կայացվում էին քաղաքացիներին վտարելու և/կամ սեփականազրկելու վճիռներ: Միաժամանակ, քաղաքացիների կողմից ներկայացված որևէ միջնորդություն, դիմում կամ բողոք դատական ատյանների կողմից չէր բավարարվում, թեկուզև սա ընդհանուր առմամբ բնութագրող է նաև մյուս գործերի համար, սակայն ԴԱՀԿ գործողությունների փուլում հարկադիր կատարողները «Գլենդել Հիլզի» օգտին այդ դատական ակտերը ի կատար էին ածում կայծակնային արագությամբ և շատ դեպքերում հենց իրենք էին դուրս գալիս դատական ակտի պահանջների սահմաններից: Այսինքն` դրսևորում էին ավելորդ նախաձեռնողականություն: Մասնավորապես` կարող եմ վկայակոչել «Թունյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը, որտեղ տիկին Թունյանի ընտանիքի մի քանի անդամներ, որոնց անունները նշված չեն եղել դատական ակտում, հարկադիր կատարողների կողմից ապօրինաբար վտարվել են իրենց բնակարաններից` առանց դատական ակտի», – ասում է Վահե Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով, Եվրադատարանում ՀՀ-ի դեմ ներկայացված գործերի քննության ժամանակ, եթե այլ ընկերությունների հատկացված հողատարածքներում անձանց վտարման վերաբերյալ գործերով ՀՀ կառավարությունը երբեմն հրաժարվում է առարկություններ ներկայացնել, ապա «Գլենդել Հիլզի» դեպքում մշտապես ներկայացնում է երկարաշունչ, թեկուզև անբովանդակ առարկություններ: «Սա կարող է տպավորություն ստեղծել, որ կոնկրետ Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ընդգծված վերաբերմունք ունի հատկապես «Գլենդել Հիլզի» հանդեպ:
«Անի» հյուրանոց
Դավիթ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող Վահե Յաղուբյանը, ով ժամանակին նաև Արդարադատության նախարարության բավականին թանկարժեք իրավախորհրդականն էր, հանդիսանում է նաև Երևանի կենտրոնում` Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերը: Դե յուրե: Դե ֆակտո, Յաղուբյանը «Անի» հյուրանոցի դեպքում կատարում է նույն դերակատարությունը, ինչ «Գլենդել Հիլզի» պարագայում. այսինքն` հենց նրա միջոցով են Հարությունյանները իրենց կապիտալը ներդրել այդ ընկերության մեջ:
Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում