Friday, 04 10 2024
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
12:11
Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին
12:09
Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
12:01
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2024-ին հրավիրում է թվային թռիչքի

Քաղաքացիներին զինելու համար համապարփակ անվտանգության համակարգ պետք է լինի. սա նաև մենթալիտետի ու մշակույթի հարց է

Մի կողմից մենք սովետական կարծրատիպերով վախենում ենք հանրությանը զինել, մյուս կողմից մեր հանրությունը զենքը չի ճանաչում

ՀՀ Ազգային ժողովը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որ ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Սրանով սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան, չեղարկվում են զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու, ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարի ողորկափող հրազեն ունենալու, փամփուշտների քանակը սահմանափակող պահանջները: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն և այլն:

Սահմանային գյուղերը, սակայն, դեռևս չեն զինվել ինչպես հարկն է։ Տեղի բնակիչները մեր լրատվամիջոցի հետ զրույցում բարձրաձայնել էին զենք կրելու անհրաժեշտության հարցը։ Եվ ոչ միայն Տեղի բնակիչները, այլ նաև Սյունիքի մյուս գյուղերի բանկիչները նույնպես։

Վիլեն Գաբրիելյանը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ից ուժի մեջ մտնող նոր օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը պետք է մշակի օրենքը կիրարկող շուրջ 30 Կառավարության որոշումներ, որտեղ հնարավոր են, որ լինեն որոշակի տեխնիկական և բովանդակային խնդիրներ։

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ համագործակցության մեջ ենք գործադիրի մեր գործընկերների հետ, որոշակի խնդիրները լուծելուց հետո, իսկ դրանք միանշաակ լուծվելու են, ունենալու ենք ներկա իրողություններից բխող և ժամանակակից պահանջներին համապատասխան օրենսդրություն»,-գրել էր Գաբրիեյլանը Ֆեյսբուքի իր էջում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ցավոք սրտի այս օրենքով ժողովրդին կոնկրետ զինելու ազատություն չկա, ինչպես իրենք են պատկերացնում: Այդպես չի էլ կարող լինել ժողովրդին ուղիղ զինելու հասկացություն: Դա մի քիչ բարդ թեմա է: Այս օրենքով ահագին բաներ լավացվել են, բայց այնպես չէ, որ հարցը իրենց պատկերացրած ձևով լուծվում է: Քաղաքացիներին զինելու համար համապարփակ անվտանգության համակարգ պետք է լինի: Հայեցակարգ կա, որից բխում են տասնյակ օրենքների փոփոխություններ, որտեղ քաղաքացիները լրիվ այլ մեթոդոլոգիայով պահեստազորի մեջ են ներառվում: Սա մի քիչ երկար խոսելու բան է»:

Հարցին՝ ինքը կո՞ղմ է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները զենք կրեն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ուղիղ իմաստով այո, բայց դա չպետք է լինի այնպես, որ բոլորին վերցնենք ու զենք տանք: Ես այդպես չեմ պատկերացնում: Շվեյցարական կամ ֆիննական մոդելն եմ պատկերացնում, որն այնպես չէ, որ վեձրցնենք ու ժողովրդին զենք բաժանենք: Այստեղ հայրենական պատերազմի պարտիազանական կռվի սկզբունքը չէ, այստեղ նուրբ հարցեր կան և բարդ է դա կազմակերպելը: Ղեկավարելու, կառավարելու, զինվծ ուժերի հետ համագործակցելու, աշխարհազորային պարտականություններ ձևավորելու և շատ յլ հարցեր կան: Ամեն ինչ ուղիղ ու պրիմիտիվ չէ»:

Դիտարկմանը, որ հնչում է տեսակետ, որ զենք կրելու իրավունք ունեցողների շարքերում 30 տարում հանցագործության դեպքերը մի քանիսն են եղել, նա նկատեց, որ դա հայտնի փաստ է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում օրինական զենքով հանցագործությունների տոկոսը շատ քիչ է. «Իսկ ժողովրդին զինելու հարցը լուրջ ինստիտուտների կայացման հարց է, սակայն ես գլոբալ առումով այդ տեսակետին կողմնակից եմ: Հասարակությանը զենքի կրման հնարավորությունները պետք է հասանելի լինեն, ազատ լինեն: Ես երազում եմ այն օրը, որ Հայաստանը լրիվ Շվեյցարիայի նման լինի: Այնտեղ ամեն ինչ շատ ազատ է, մարդը զենքը բանակից տուն է տանում: Դա կապված է մենթալիտետի, ընդհանրապես, զենքի մշակույթի հետ: Մի կողմից մենք սովետական կարծրատիպերով վախենում ենք, մյուս կողմից մեր հասարակությունը զենքը չի ճանաչում:

Շվեյցարիայում ամեն մարզում, ամեն շրջանում համազգային նշանակության մարզաձևերի, մարզումների, հրաձգության ձևերի, մրցաշարերի մշակույթ կա, տարեկան մի քանի անգամ միջոցառումներ են անցկացվում: Մենք այդպիսի մշակույթ չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում