Ղազախական «KTZ Express» տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը, ռուսական «RZD Logistics» ԲԲԸ-ն և «Թուրքմենստանի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն» ԲԲԸ-ն հուշագիր են ստորագրել փոխադրումների զարգացման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Այս մասին հայտնել է «Ղազախստանի երկաթուղիներ» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։