Friday, 04 10 2024
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ
«Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․». Գերչինսկի
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին
16:01
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Տերմինների հետ չի կարելի «խաղալ»
Իսրայելի ավիահարվածից փակվել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա
ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ղեկավար կազմն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզ են ժամանել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն, կոմունիկացիայի հարցերով պատասխանատու Մաթյո Կարաբագլին, մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով վարչության պետ Այմերիկ Պերուան, միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ հյուրերը մասնակցել են Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգված շենքի բացման արարողությանը։ Ինչպես ներկայացրել է ԱԱՊԿ տնօրենը, շենքը վերանորոգվել է 2021-2022 թվականների ընթացքում՝ Իզերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ եւ դեպարտամենտի առողջապահական առանցքային ծրագրերի շրջանակներում։ Այստեղ փոխվել են պատուհանները, շենքը հիմնովին վերանորոգվել է, անցկացվել է ջեռուցման համակարգ, տրամադրվել են բժշկական տարբեր սարքավորումներ։

Ապա ֆրանսիական պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել են Իզերի դեպարտամենտի աջակցությամբ վերանորոգված Կարմիրգյուղի բուժամբուլատորիա, որտեղ դիտարկել են կատարված աշխատանքները, զրուցել բուժանձնակազմի հետ։ Նույն ծրագրերի շրջանակներում Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում փոխվել են տանիքն ու պատուհանները, մասնակի վերանորոգվել է շենքի առաջին հարկը, ամբողջովին վերանորոգվել են սանհանգույցները, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվել են ջեռուցման համակարգ, տրամադրվել է բժշկական որոշ սարքավորումներ։

Այնուհետ հյուրերն այցելել են Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որտեղ մշակութային ծրագրերի առանցքի շրջանակներում ներկայացված են ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից աշակերտների նկարչական թեմատիկ աշխատանքները։

Հյուրերի այցը եզրափակվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում։ Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի փոխանցմամբ՝ Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող ֆրանսախոսության ծրագրային առանցքի շրջանակներում 2023 թվականից մեկնարկել են թանգարանի ցուցանմուշների թարգմանության աշխատանքները։ Այս պահի դրությամբ թանգարանի չորս սրահների՝ շուրջ 300 ցուցանմուշների թարգմանություններն արդեն ներկայացվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով։ Եվս երկու սրահներում առկա ցուցանմուշների թարգմանության աշխատանքներն ավարտելուց հետո ծրագիրը կհասցվի ավարտին։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ համագործակցության հերթական հուշագիրը կստորագրվի ապրիլի 22-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում