Սփյուռքի ամենավտանգավոր խնդիրն այն է, որ արագ ընթացքի մեջ մարդիկ մոռանում են հայրենիքի անվտանգության մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Գարո Ղազարյանի հետ:
Ղազարյանը նկատեց, որ Սյունիքի մարզը «անդամահատված» է․ Բաքուն չի բավարարվի այդքանով․ «Բոլորը պետք է կանգ առնեն ու ներդրում անեն Հայաստանի համար: Հայի կյանքը պետք է արժեք ունենա: Դիվանագիտական խայտառակություն է, որ մենք այդքան գերի ունենք Բաքվում: Երբ ԱՄՆ-ն ռազմական ներկայություն ունենա Հայաստանում, ի՞նչ է, Գյումրու ռուսական ռազմաբազային պետք է ասենք՝ շնորհակալություն, ցտեսությո՞ւն: Եթե ռուսական ռազմաբազայի ներկայությամբ կիսամերկ ենք, առանց նրանց կդառնանք մերկ: Հայկական շահերը ապահովելու հարցում չպետք է ընկնել ոչ Արևմուտքի, ոչ էլ ՌԴ-ի թակարդը»: