Եվրամիությունը Կոսովոյի հետ առանց անցագրի ռեժիմ կսահմանի 2024 թվականի հունվարի 1-ից՝ չնայած կառույցի հինգ երկրների կողմից երկրամասի չճանաչմանը․ այս մասին հինգշաբթի օրը հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
Մինչ այժմ ԵՄ 27 երկրներից Կոսովոն չեն ճանաչել Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Ռումինիան: Միևնույն ժամանակ, Բրյուսելը ինտենսիվ ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ դրդելով նրան ճանաչել երկրամասի ինքնիշխանությունը, ինչը կվերացնի Եվրամիության երկրների կողմից դրա չճանաչման հիմքերը և հնարավորություններ կբացի ԵՄ-ին նրա ինտեգրման գործընթացը Սերբիայից առանձին սկսելու համար: