2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։
Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։