Մոտենում ենք ճշմարտության, Երևանը պետք է հստակ ասի` ԼՂ կարգավորման ինչ սցենար է տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով` Երևանը պետք է հստակ պատասխանի` ճանաչում է Ացախը Ադրբեջանի կազմում, թե ոչ. «Մոտենում ենք կարևոր կետի, Երևանը հարցերին պետք է հստակ պատասխանի: Արցախը չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում, ով ուզում է դրա մասին հայտարարի: Ճակատագրական խաչմերուկում եմ, որից կախված է մեր ապագան: Արցախը չի կարող լինել այն գինը, որը վճարելու է Հայաստանը. կորցնելու ենք ամեն ինչ»: