Friday, 04 10 2024
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
12:11
Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին
12:09
Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
12:01
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2024-ին հրավիրում է թվային թռիչքի
Հայաստանի նոր շենքը լավ է, բայց ի՞նչ են խոսել Ելիսեյան պալատում Փաշինյանն ու Մակրոնը
Տոկաևն ընդունել է ԱՊՀ-ը երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին
11:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:40
10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը հովանավորչության համար ստացել է կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական աջակցության երկու ծրագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների համար կատարված ծախսերի 40 տոկոսի չափով անհատույց փոխհա­տուցում ստանալու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելով՝ ՀՀ էկոնո­մի­կայի նախարարություն են ներկայացրել բիոհումուսի մատակարարման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման և գյուղատնտեսական այլ աշխատանքների մասով իբրև թե կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա. Ս.-ն, տեղեկանալով Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից վերը նշված ծախսերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու մասին, 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նրանց օգտին դրսևորել է հովանավորչություն, թողտվություն ու ապօրինի անգործություն և որևէ միջոց չի ձեռնարկել Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց տրամադրվող պետական աջակցության դադարեցման ուղղությամբ, չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների պահպանմանը:

Վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում շուրջ չորս տասնյակ անձանց հնարավորություն է ընձեռնվել ՀՀ պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ մի քանի հարյուր միլիոն ՀՀ դրամի հասնող գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում կանխվել է հիշյալ անձանց կողմից ՀՀ պետական բյուջեից վերը նշված գումարների հափշտակությունը:

Վ. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում