Այսօր ամբողջ գիշեր աշխարհի տարբեր ծայրերում Հայաստանի հավաքականի երկրպագուները տոնեցին Սլովակիայի նկատմամբ տարած մեր հավաքականի հրաշալի հաղթանակը: Մթնոլորտը թեժ էր նաև ֆեյսբուքում: Մասնավորապես՝ Յուրա Մովսիսյանի էջում բազմաթիվ շնորհավորական գրառումներ եղան, որոնց ի պատասխան՝ մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը գրել է հետևյալը.
«Իմ լավ հայեր, անչափ հպարտ ու ուրախ ենք: Այս հաղթանակը նվիրվում է ամբողջ աշխարհի հայերին: Մեզ տոնելու նոր առիթներ են հարկավոր: Ես պարզապես երջանիկ եմ այս եղբայրական թիմի մասը լինելու համար: Մենք շատ ենք աշխատում մեր ժողովրդին երջանկացնելու համար: Ձեր ցավը տանեմ, իմ հայ ազգ: Մենք էլ հպարտ ենք ձեզնով, որ մեր մեջքին կանգնած եք միշտ: Հզոր ենք մենք: Դեռ շատ աշխատանք կա անելու: Առաջ Հայաստան»: