Friday, 04 10 2024
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պահման պատշաճ պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։ Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում