ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է արտակարգ դրությունը, որը երեք տարի առաջ հայտարարվել էր «Covid-19»-ի պատճառով ամբողջ երկրում, հայտնում է Սպիտակ տունը։
«Ապրիլի 10-ին նախագահը ստորագրել է «Covid-19» համաճարակի հետ կապված ազգային արտակարգ դրության դադարեցման մասին օրենքը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Կորոնավիրուսի տարածման պատճառով այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր արձակեց 2020 թվականի մարտին ամբողջ Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն հայտարարելու մասին։