Բաքուն շտապում է` օգտվելով տարածաշրջանային իրադարձություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Գանտահարյանը կարծում է, որ Բաքուն լայնամասշտաբ պատերազմի չի դիմի, բայց սադրանքների կդիմի. «Բաքուն աճապարում է, խաղաղության պայմանագիրը իր պայմաններով թելադրելու պայմանով: Տարածաշրջանում իրավիճակ է փոխվում. Մոսկվա-Անկարա մերձեցումն այսօր նախկինը չէ»: