Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի լայնածավալ արտահոսքից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են հանգստացնել շփոթված դաշնակիցներին՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք ու Կիև. գրում է Politico-ն։ Անցյալ շաբաթ արտահոսքի բացահայտումից հետո ԱՄՆ հետախուզության, Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները կապվել են օտարերկրյա իրենց գործընկերների հետ՝ մեղմելու հետախուզության հրապարակումների վերաբերյալ մտահոգությունները:
Լոնդոնի, Բրյուսելի, Բեռլինի, Դուբայի և Կիևի պաշտոնյաները սկսել են հարցեր ուղղել Վաշինգտոնին այն մասին, թե ինչպես է գաղտնի տեղեկատվությունը հայտնվել ինտերնետում, ով է պատասխանատու արտահոսքի համար, և ինչ է անում ԱՄՆ-ն՝ ապահովելու, որ տեղեկատվությունը հեռացվի սոցցանցերից: