Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Ինքնադատաստանը հասունանում է

Երեկ տեղեկություն է տարածվել, որ Վայքի հիվանդանոցի բժշկուհուն, ում հանցավոր անտարբերության պատճառով ծանր վիճակում հայտնվեց, իսկ մի քանի օր անց էլ մահացավ նորածին երեխան, ծեծի են ենթարկել: Ըստ ամենայնի, գործ ունենք ինքնադատաստանի հետ: Չնայած դեռ այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատող տեղեկատվություն չկա, այդուհանդերձ մենք երևի թե պետք է արձանագրենք, որ Հայաստանում մթնոլորտը շիկացած, լարված է այն աստիճանի, որ ինքնադատաստանի տրամադրությունները թևածում են օդում:

Այս օրերին երևի թե մեզանից շատերն են լսել տարբեր մարդկանցից, թե ինչու, օրինակ, բանակում զոհված զինվորների ծնողներից որևէ մեկը պարզապես չի գնում հենց ինքնադատաստանի` տեսնելով, թե ինչպես են համապատասխան մարմինները պարտակում իրենց զավակների սպանությունը, կոծկում իրական մեղավորներին, իրական հանցանքը: Հայաստանում անպատժելիությունը հասել է այն աստիճանի, շարքային քաղաքացու իրավունքի հանդեպ բարձր մակարդակի արհամարհանքը հասել է այն աստիճանի, որ մեզանում ավելի ու ավելի շատ մարդիկ են հակվում ինքնադատաստանի անխուսափելիությանը:

Մինչդեռ սա ամենևին ելք չէ, սա անելանելիությունից բխող հուսահատ քայլ է, որը ընդամենը բռնության շղթա է ծնելու հասարակության մեջ, քաղաքացիական քողարկված պատերազմ է առաջացնելու: Բայց այդ անելանելիությունը գալիս է նրանից, որ իշխանությունը բոլոր մակարդակներում պարզապես այլևս ելք չի թողել շարքային քաղաքացիներին` նրանց մի մասին ներքաշելով իր հանցավոր գործունեության ոլորտ և արդեն իսկ առաջացնելով այդ քաղաքացիական լուրջ հակադրությունը: Ահա այդ մթնոլորտն է, որ հանգեցրել է ինքնադատաստանի անխուսափելիության մտքի գեներացիային, որը մի օր արդեն իրապես վերածվելու է անկասելի շղթայի, քանի դեռ իշխանությունը չի կասեցրել վերից վար տարածվող կոռուպցիոն անտարբերությունն ու արհամարհանքը մարդու, նրա կյանքի, արժանապատվության, նրա իրավունքի հանդեպ:

Իշխանությունը քաղաքացիներին ուղղակի դրդում է արյան վրեժի` չիրականացնելով լիարժեք արդարադատություն ոչ մի հարցում, երկրի, հասարակության կյանքը չդնելով լիարժեք օրինական և իրավական ռելսերի վրա: Սա ամենասարսափելին է, որ կարող է տեղի ունենալ Հայաստանում, և թերևս վերջին ստադիան է այն տոտալ դեգրադացիայի, որին կյանքի բոլոր ոլորտներում իշխանության ապաշնորհ կառավարումը հասցրել է Հայաստանի քսանամյա հանրապետությանը: Վերջապես գոնե այս արյան վրեժի վտանգը պետք է սթափեցնի իշխանությանն ու հասկանալի դարձնի, որ եթե հասնենք նաև անկման այդ վերջին փուլին, ապա դրանից հետո արդեն ո՛չ երկիր է հնարավոր լինելու պահել, ո՛չ ժողովուրդ և ո՛չ էլ իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում