Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ ազգային կոնգրեսը միանալու կոչ է անում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման և ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը։
Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաև 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը և լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում և արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության և հետևողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։
Հայ ազգային կոնգրես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում