Ապրիլի 7-ին, ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Մեղրիի Գործարարների փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՊԱԶ» ավտոբուսին։
«ՎԱԶ-2121»-ի վարորդ 60-ամյա Գագիկ Առաքելյանը և «ՊԱԶ» ավտոբուսի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գագիկ Առաքելյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: