Friday, 04 10 2024
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Կարեւոր այց. Երեւան-Թեհրան՝ մտահոգություններից հնարավորություններ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Իրան, որտեղ հանդիպում կունենա իրանցի իր գործընկերոջը: Ավելորդ է խոսել այդ այցի կարեւորության մասին: Թե հատկապես ինչն է շարժառիթը, ևս կարեւոր հարց է: Հայաստանի ԱԽ քարտուղարը համենայն դեպս վերջին ամիսներին գործնականում բավականաին աշխույժ է առավելապես եվրաատլանտյան ուղղությամբ, իրականացրել է մի քանի այցեր, որոնցից վերջինը մերձբալթյան ուղղությունն էր: Եվ ահա, դրանից հետո Արմեն Գրիգորյանն այցելում է Իրան, մի պետություն, որը պարբերաբար հայտարարում է Կովկասում արտառեգիոնալ խաղացողների ներկայության ընդլայնման առնչությամբ իր մտահոգությունը: Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է մտահոգություն փարատելու՞:

Բայց այստեղ էլ կարող ենք հարց տալ, թե հատկապես ինչ կամ ու՞մ մտահոգությունը՝ Իրանի՞, թե՞ Հայաստանի: Փարատել Իրանի մտահոգությունը և հավաստիացնել, որ Երևանի քաղաքականությունը որևէ կերպ միտված չէ ռեգիոնում խոշոր ուժային կենտրոնների ուժերի այնպիսի հարաբերակցության փոփոխության, որը սպառնալիք կլինի Թեհրանի՞ն, թե՞ Իրանի հետ աշխատանքով փարատել Հայաստանի մտահոգությունը՝ կապված ռեգիոնալ էսկալացիայի ռիսկերի հետ: Ընդհանուր առմամբ, այդօրինակ այցերն ու ընդհանրապես ներկայիս արտաքին ռազմա-քաղաքականությունը թերևս չի կարող լինել մեկ մոտիվով կամ մեկ գլխավոր հանգամանքով պայմանավորված և կա թե Իրանի, թե Հայաստանի մտահոգություն փարատելու խնդիր, բայց շատ կարեւոր է նաև, որ այդ քաղաքականությունը դիտարկվի ոչ միայն ռիսկերի կառավարման, այլ նաև հնարավորությունների օգտագործման համատեքստում: Իսկ այդ առումով էլ ԱԽ քարտուղարի իրանյան այցը ուշադրության է արժանի այն գործընթացի ֆոնին, որ այս օրերին ծավալվում է մի կողմից Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերության կարգավորմանն ուղղվածծ աշխատանքով՝ Չինաստանի միջնորդությամբ, և մյուս կողմից Ռուսաստանում սպասվող քառակողմ հանդիպման՝ ՌԴ, Իրան, Թուրքիա, Սիրիա, որը խոշոր հաշվով որոշակիորեն ինքն էլ ածանցված է այն ազդեցությունից, որ կարող է ռեգիոնալ մասշտաբով ունենալ Թեհրան-Ռիյադ կարգավորման գործընթացը:

Օրեր առաջ աննդրադառնալով քառակողմ արտգործնախարարական հանդիպման սպասմանը, Մոսկվայում՝ Սիիրիայի առնչությամբ, կարծիք արտահայտեցի, որ Երեւանն այստեղ պետք է լինի չափազանց ուշադիր, միաժամանակ դրսեւորելով ակտիվ ուշադրություն, կամ այլ կերպ ասած՝ աշխատանքային ուշադրություն: ԱԽ քարտուղարի իրանյան այցը թերեւս հնարավոր է դիտարկել այդ շրջանակում, իհարկե կախված, թե ինչպիսին կլինի արդյունավետությունը: Միեւնույն ժամանակ, այդ ասպեկտների հանրագումարում կա թերեւս առանցքային մի հանգամանք, որի վերաբերյալ եւս առիթ ունեցել եմ արտահայտվել ընթերցողի և լսարանի առաջ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի հույժ կարևոր արտառեգիոնալ դիվանագիտական ուղղությունը կարող է աշխատանքային արդյունավետության ռեժիմում լինել միայն ռեգիոնալ աշխատանքի արդյունավետ հիմքի պայմաններում: Սա օբյեկտիվ իրավիճակ է եւ իրականություն, և Իրանն այդ օբյեկտիվ իրականության համատեքստում Հայաստանի համար անհրաժեշտ բազայի ձեւավորման հիմնական ուղղություններից մեկն է, հաշվի առնելով նաեւ հենց վերը նշված ռեգիոնալ «ճյուղավորումները», որ առկա են Իրանի հիմնարար նշանակության բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում